Ուզբեկստանի ղեկավարի պաշտոնակատար Միրզիյոեւն առաջադրվել է նախագահի թեկնածու
INTERNATIONAL NEWSՈւզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոեւին առաջադրել Է պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցիալական ցանցում հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտ ոնական Էջում, որը նվիրված Է առաջիկա ընտրություններին:
«Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի նիստում առաջադրվում Է Շավկաթ Միրզիյոեւի թեկնածությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ուզբեկստանում վաղաժամկետ ընտրություններ են անցկացվում հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նախագահական ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



