Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Կառավարության ծրագիրը կլինի կարճաժամկետ շեշտադրումներով

ANALYSIS
Հայաստանի Հանրապետության վարչապետի փոփոխությունը իրենից ենթադրում է նաև կառավարության փոփոխություն, որին էլ մշտապես հաջորդում է կառավարության կողմից ծրագրի ներկայացումը Ազգային ժողովի հավանությանը: Եթե նախկինում ներկայացված կառավարության ծրագրերը մշտապես կրել են առավելապես երկարաժամկետ և ռազմավարական բովանդակություն, ապա այս կառավարության ծրագիրն անկասկած լինելու է կարճաժամկետ շեշտադրումներով, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
 
 
Դրանցից առավել գլխավորը գարնանը կայանալիք ընտրություններն են, ուստի այս կառավարությունը իր ծրագրերը իրականացնելու համար ունի 6-7 ամիս ժամանակ, քանզի ընտրություններից հետո կարող է ամեն ինչ փոխվել և գործող կառավորությունը միանգամից դառնա նախկին: Դրանից բացի, այս կառավարությունը, լինելով իշխանության կառավարությունը, այս 6-7 ամիսների ընթացքում պետք է այսպես կոչված «հիացնի» բոլորին: Իսկ մեր ազգային մենթալիտետի պայմաններում «հիացնել» կարելի է միայն իրական և նյութական հաջողության պայմաններում: Հենց դրան ուղղված քայլեր էլ կձեռնարկի այս կառավարությունը:
 
Մասնավորապես, կիզակետում կհայտնվի աշխատավարձերի բարձրացումը, ինչը միանգամից կբերի լայն շերտի դրական արձագանքին, իսկ եթե այդ բարձրացումն ուղեկցվի էլեկտրաէներգիայի և գազի գնի նվազեցմամբ, ապա միայն կարելի է պատկերացնել այն մեծ հիացմունքը, որը կլինի բնակչության շրջանում: Ուշադրության կենտրոնում կպահվեն նաև շուկայական գերը: Բանն այն է, որ նախորդ գրեթե բոլոր դեպքերում, աշխատավարձի բարձրացումը մշտապես ուղեկցվել է սպառողական ապրանքների թանկացմամբ, ինչի արդյունքում էլ բարձրացումն էական ազդեցություն սոցիալ-տնտեսական վիճակի վրա չի ունեցել, սակայն եթե այս կառավարությանը հաջողվի զսպել գների բարձրացումը, ապա կարելի է ասել, որ ծրագրային այս շեշտադրումը բարեհաջող իրականացված է:
 
Կառավարության գործունեության ոլորտում կլինի նաև պետական պարտքի կարգավորումը: Մեր երկրում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն հասել է 50 տոկոսի, ինչը լուրջ վտանգ է երկրի տնտեսական անվտանգության համար, ուստի պետական պարտքի կրճատումը կարող է դառնալ կառավարության ռազմավարական այն քայլերից մեկը, որը կբերի վերջինիս հեղինակության կտրուկ բարձրացման:
 
Խոշոր քայլերի թվին կդասվեն նաև օտարերկրյա խոշոր ներդրումների ավելացմանն ուղղված աշխատանքները: Սա կաշխուժացնի տնտեսությունը, ինչպես նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն:
 
Վերոնշյալ քայլերը, թեև ունեն կառավարության բարձր իմիջի ապահովման ուղղվածություն, սակայն նշված քայլերի իրականացումն անկասկած մեր երկրի և բնակչության ձեռքբերումը կլինի, ուստի անհրաժեշտ հաջողություն և ծրագրերի իրականացում մաղթել բոլորիս:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation