Վրաստանի զինուժերը երեք գումարտակ կպատրաստեն ՆԱՏՕ-ի օգնությամբ
INTERNATIONAL NEWSՎրաստանի զինված ուժերը 2017 թվականից «կսկսեն երեք գումարտակների պատրաստումը» ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Թբիլիսիում հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:
«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ,- ասել Է նախարարը:- ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շրջանակներում գործում Է դաշինքի հետ մեր համագործակցության փաթեթը (ընդունվել Է 2014 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում), վերջերս Վրաստանը եւ ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին (հուլիսի 6-ին այդ փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրել են վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին):
Իզորիայի խոսքով՝ «համագործակցության հաջորդ փուլը կդառնա Վրաստանի օդային պաշտպանության համակարգի ձեւավորումը, եւ այդ ուղղությամբ մեզ օգնություն Է ցուցաբերելու Ֆրանսիան»: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել Է, որ 2017 թվականից հանրապետությունը գործընկերների օգնությամբ «կսկսի երկրի զինված ուժերի երեք գումարտակների պատրաստումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



