Հիվանդությունը փոխեց ընտրությունների նկատմամբ իմ վերաբերմունքը. Հիլարի Քլինթոն
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը սեպտեմբերի 15-ին վերսկսել Է ընտրարշավը, ասել Է, որ թոքաբորբի պատճառովեռօրյա հարկադրական դադարն իրեն օգնել Է ավելի լավ հասկանալու, թե հանուն ինչի Է ինքը պայքարում պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրե ս»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ես իմ թեկնածությունն առաջադրում եմ բոլոր նրանց համար, ովքեր առանց ձեռքները ծալելու աշխատում են՝ իրենց ընտանիքին օգնելու համար: Բոլոր նրանց համար, ովքեր, ծանր հարված ստանալով, կարողացել են վերստին ոտքի կանգնել»,- ասել Է Քլինթոնը՝ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած այն միջադեպից հետո հասարակության առջեւ իր առաջին ելույթում, երբ իրեն վատ Է զգացել 2001 թվականի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին կազմակերպված սգո արարողության ժամանակ:
«Տանը նստելը, թերեւս, վերջին բանն Է, ինչով ես կցանկանայի զբաղվել»,- ասել Է Քլինթոնը: Նա հավելել Է, որ իրեն լավ Է զգում: Քլինթոնի բուժող բժիշկ Լիսա Բարդաքը նախօրյակին հասկանալ Է տվել, որ Քլինթոնն առողջ Է եւ պատրաստ Է աշխատելու ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:



