Հնդկական ավիաընկերությունների անձնակազմերին արգելել են օդանավում սելֆի անել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) ավիաընկերությունների անձնակազմերին արգելել է օդանավերում սելֆի անել: Այս մասին գրում էՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
«Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար անձնակազմերի անդամներին արգելվում է լուսանկարվել ամբողջ չվերթի ընթացքում: Իսկ ուղեւորներին արգելվում է լուսանկարվել օդանավի վայրէջքի եւ դուրս գալու ժամանակ»,- ասված է DGCA-ի հայտարարությունում:
Չվերթ իրականացնող օդանավում լուսանկարվելու արգելքը Հնդկաստանում գործում է 1937 թվականից: DGCA-ի կարծիքով՝ դա շեղող գործոն է, ինչի հետեւանքով անձնակազմը կարող է սխալներ թույլ տալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



