5 տեսակի «կանացի փորիկ» և պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ սանտիմետրերից
PHOTO
Tert.amLife.am-ը գրում է.
Պարզվում է «փորի» առաջացման պատճառները բավականին հեշտ կարելի է լուծել:
Փորձեք կանգնել հայելու առաջ, առանց փորը ետ քաշելու՝ մեջքը ուղղած, ու պարզել, թե փորի որ տեսակն է ձեզ մոտ:
1. «Փրկարար օղակ»

Ինչպես գիտեք «փորիկը» հիմնականում առաջանում է, եթե մարդը վարում է նստած կենսակերպ, կամ սիրում է քաղցր և ընթրիքի ընթացքում օգտագործում է գինի:
Ինչը կօգնի շատ արագ կարգավորել իրավիճակը
Այս դեպքում հարկավոր է հրաժարվել բոլոր տեսակի ալկոհոլային ընպելիքներից՝ ամենաքիչը 2 շաբաթով, որից հետո սահմանել ռեժիմ` շաբաթական 2-4 բաժակ գինի և ոչ ավել, քանի որ ալկոհոլը օրգանիզմում դառնում է ավելորդ ածխաջրերի, շաքարի պատճառ և որպես հետևանք՝ առաջացնում է ճարպային կուտակումներ: Հարկավոր է 1 ամիս խուսափել շաքարից ու աղից: Սննդակարգի մեջ ընդքրկել հնարավորինս շատ օգտակար ճարպեր` օգտագործել ձուկ, ձու, ընկույզ ու ավոկադո: Եվ իհարկե հնարավորինս շատ քայլել:
2. «Սթրեսային փորիկ»

Նրա տարբերակիչ առանձնահատկությունները կայանում են նրանում, որ ճարպը կենտրոնացված է պորտի շրջանում և դրա հետ մեկտեղ փորը բավականին ձիգ է: Դա «նյարդերի կծիկ է»:
Առավել շատ նման փորի կառուցվածք ունեն այն մարդիկ, ովքեր հակված են քրոնիկ սթրեսի ու պերֆեկցիոնիզմի: Նրանց օրգանիզմը արտազատում է չափից շատ կորտիզոլ՝ սթրեսի հորմոն, որը թույլ է տալիս օրգանիզմին կուտակել ճարպեր: Նման մարդիկ հաճախ խմում են հնարավորինս շատ սուրճ ու էներգետիկ ըմպելիքներ:
Ինչը կօգնի արագ կարգավորել իրավիճակը
Նման դեպքում հարկավոր է օրական 8 ժամից ոչ պակաս քնել, քանի որ անքնության դեպքում ավելանում է լեպտին հորմոնի արտազատումը, որը պատասխանատու է ախորժակի համար և այդ դեպքում օրգանիզմը մարդուն ուղարկում է քաղցի «կեղծ» ազդանշաններ: Մեկ շաբաթ քնի ռեժիմի պահպանման դեպքում կնկատեք արդեն, որ սկսել եք ավելի քիչ ուտել: Օրական անհրաժեշտ սուրճի քանակը 2 բաժակից չպետք է ավել լինի: Այս դեպքում խորհուրդ չի տրվում հաճախել մարզասրահ ու զբաղվել ինտենսիվ ֆիզիկական վարժություններ կատարելով կամ տանը կատարել ծանր գործեր: Ցանկալի է, որպեսզի զբաղվեք յոգայով, լողով ու հաճախակի գնաք զբոսանքի: Սննդակարգի մեջ ավելացրեք մագնեզիում, կարող եք կիրառել հատուկ մագնեզիումով հարստացված հանքային ջուր, ինչպես նաև հնարավորինս շատ մուգ կանաչ բանջարեղեն ու ընկույզ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





















































1
Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System
2
Over AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME Sector
3
DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program
4
Ucom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in Ar...
5
IDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global