Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Արտակարգ ու լարված իրավիճակ Երևանում. 5 հոգանոց ընտանիքի մայրը բարձրացել էր տանիք և սպառնում էր ինքնահրկիզվել. ֆոտոռեպորտաժ

SOCIETY

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Մոլդովական 32/4 հարակից տարածքում գտնվող վագոն-տնակում բնակվող բնակիչների մոտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում նշված հասցե էին ժամանել ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ովքեր պետք է նշված հասցեից վտարեին Հայրապետյանների 5 հոգանոց ընտանիքի անդամներին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքի մայրը բենզինի տարաներով բարձրացել էր տանիք և սպառնում էր, որ եթե վտարումն իրականացվի, (ինչը, ի դեպ՝ օրինական էր, քանի որ կա դատարանի որոշում), ապա ինքը ինքնահրկիզվելու է: Գրեթե մեկուկես ժամ Հարկադիր կատարողները համոզում էին, որպեսզի կինը իջնի տանիքից, իսկ հետո նրանց միացան ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր նույնպես համոզում էին կնոջը, սակայն նա չէր հանձնվում: Այնուամենայնիվ, տան անդամներից Աշոտ Հայրապետյանը հարկադիր կատարողներին տեղեկացրեց, որ իր փաստաբանը դատարանի որոշումը բողոքարկել է վերադաս դատարանին և խնդրեց, որպեսզի դատական կարգադրիչները գործողություններ չկատարեն, մինչև տեսեն՝ այսօր ինչ որոշում կկայացնի վերաքննիչ քաղաքացիական դատարանը:

Դատական կարգադրիչները ընդառաջելով Հայրապետյաններին՝ գրեթե մի քանի ժամ սպասեցին, որից հետո հայտնի դարձավ, որ նախագահող դատավոր Ա. Խարատյանի, դատավորներ Ա. Հունանյանի և Ս. Միքայելյանի գլխավորությամբ որոշում է կայացվել Նարգիս Ասլանյանի , Հրաչիկ Հայրապետյանի և Աշոտ Հայրապետյանի միջնորդությունը բավարարել, հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողման պատճառները և այն վերականգնել և նրանց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ՝ բողոքարկման քննությունը նշանակելով այս տարվա նոյեմբերի 3-ին: Այդ մասին իմանալով՝ դատական կարգադրիչները դադարեցրեցին իրենց օրինական պահանջները ներկայացնել Հայրապետյաններին:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում և այդ մասին իմանալով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին, որպեսզի ամեն անհրաժեշտ գործողությունները կատարվի՝ ընտանիքը փողոցում չհայտնվի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևան քաղաքի Մոլդովական 32/4 հարակից տարածքի հասցեում 2000 թվականից բնակվում է Հայրապետյանների 5 հոգանոց ընտանիքը: Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հողատարածքը մաքրվել է աղբից և քարակույտերից դեռ այն ժամանակ, իսկ վագոն տնակը, որը նոր-նոր է ապահովվել կոմունալ և կենցաղային չնչին հարմարություններով՝ պահարանով բաժանվել է երկու մասի՝ նորապսակների համար:

16 տարվա ընթացքում բազմիցս փորձել են հողատարածքը սեփականաշնորհել, բայց ինչ-ինչ պատճառաբանություններով չի հաջողվել և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել առ այն, որ հողատարածքը պետք է ազատեն, քանի որ այն 2005 թվականին աճուրդով գնել էր ոմն Գագիկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League