Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհը բարեկարգվել է
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնելու ժամանակակից չափորոշիչներին համաատասխան ճանապարհային հանգույց: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իրենց գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ վարորդները նշել են, որ ճանապարհային նոր հանգույցն անհրաժեշտություն էր տարածքի երթևեկությունը կանոնակարգելու համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



