Մեծ Բրիտանիան հավանություն տվեց 24 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանի շինարարությանը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի կառավարությունը Ֆրանսիային տեղեկացրել Է, որ հավանություն Է տվել Անգլիայի հարավ-արեւելքում Hinkley Point ատոմային Էլեկտրակայանի կառուցման Electricite de France (EDF)-ի նախագծին, որի արժեքը կազմում Է 18 մլրդ ֆունտ ստեռլինգ (24 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնլ Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկված բրիտանացի պաշտոնյային:
EDF-ն պետք Է ապահովի ԱԷԿ-ի շինարարության ֆինանսավորման հիմնական մասը, իսկ գումարի մեկ երրորդը չինացի ներդրողները կհատկացնեն China General Nuclear պետական ընկերության միջոցով:
Հինքլի-Փոյնթի ԱԷԿ-ը կլինի երկրում կառուցված առաջին Էլեկտրակայանը 1995 թվականից ի վեր: Hinkley Point C-ն կկառուցվի գոյություն ունեցող Hinkley Point B-ի (այն նույնպես կառավարում Է EDF-ն) հարեւանությամբ, որի շահագործումը պետք Է դադարեցվի 2023 թվականին: Սպասվում Է, որ Hinkley Point-ը կապահովի Մեծ Բրիտանիայի ԷլեկտրաԷներգիայի պահանջարկի մինչեւ 7 տոկոսը:
ԷլեկտրաԷներգիայի առաջին մատակարարումը պլանավորված Է 2025 թվականին: Շահագործման ժամանակաշրջանը սահմանված Է 60 տարի: ԱԷԿ-ի կառուցումը թույլ կտա ստեղծել 25 հազար աշխատատեղ, այնուհետեւ դրանում կաշխատի 900 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



