Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Բագրատաշենի մաքսակետի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին

SOCIETY

 Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցավ Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կառուցելու նպատակով ստեղծված հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպումը կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին, ոլորտի այլ մասնագետներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը ներկա չինական, իրանական, հայկական և այլ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացան կամրջի կառուցման տեղանքին և տեխնիկական առանձնահատկություններին վերաբերող խնդիրներին, որից հետո երկու երկրների մասնագետները պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, պարզաբանեցին շինարարության հետ կապված առաջնահերթությունները։ «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն արդյունավետ գնահատեց քննարկումը, նշելով, որ տեղում կազմակերպված նմանատիպ հ անդիպում-քննարկումները, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերություններին կօգնի ավելի իրատեսական գնահատել աշխատանքի ծավալները: «Ըստ ժամանակացույցի` հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչև դեկտեմբերի 28-ը: Կամրջի նախագծման աշխատանքներն իրականացվելու են 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, որից հետո կմեկնարկի բուն շինարարությունը: Բարեկամության կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին»,- նշեց Ա. Սարգսյանը:

Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Մրցույթի առաջին փուլը բաղկացած կլինի միայն տեխնիկական առաջարկից: Առաջին փուլի առաջարկները գնահատելուց հետո պատվիրատուն պարզաբանման հանդի պման կհրավիրի մրցույթի որակավորման չափանիշները բավարարող և տեխնիկապես համապատասխան հայտ ներկայացրած մասնակցին: Միայն որակավորված մասնակիցները, ովքեր առաջին փուլում ներկայացրել են տեխնիկապես համապատասխան և ընդունելի հայտ, կհրավիրվեն մասնակցելու երկրորդ փուլին: Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին այս նախագիծը որակեց որպես բացառիկ և յուրահատուկ:

«Համոզված եմ, որ տարածաշրջանի համար բացառիկ նշանակություն ունեցող այս նախագիծը կիրականացվի սահմանված ժամկետներում: Հայ-վրացական Բարեկամության կամուրջը պետք է օրինակ ծառայի այլ երկրների համար»,- ասաց նա: Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը: Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով: Նշենք նաև, որ սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրաական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունները։

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League