Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում բացվել է «Արմաթ» լաբորատորիա

SOCIETY

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող թվով 9 միջին մասնագիտական ուսումնական հասատատություններում «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի աջակցությամբ նոր ուսումնական տարվա մեկնարկին հիմնվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրի շրջանակում հրթական լաբորատորիան բացվել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում: Նորաբաց լաբորատորիաներում անվճար հիմունքներով կգործի ռոբոտիկայի խմբակ, որին կարող են հաճախել ոչ միայն համապատասխան ուսումնական հաստատությունների ուսանողները, այլ նաև հարակից բնակավայրերի աշակերտները:

Բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Շնորհավորելով լաբորատորիայի բացման կապակցությամբ` Ա. Աղբալյանը ԿԳՆ անունից շնորհակալություն է հայտնել «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամին համագործակցության համար` շեշտելով, որ սկսած 2006 թվականից՝  բարերարը նախարարության հետ համատեղ ՄԿՈՒ ոլորտում իրականացնում է համատեղ ծրագրեր մարզային ուսումնական հաստատություններում. «Մենք լիահույս ենք, որ այս լաբորատորիան տվյալ տարածաշրջանի աշակերտների համար դառնալու է յուրօրինակ «Թումո» կենտրոն: Սա առաջին քայլն է` ուսումնարանում նոր մասնագիտություն բացելու ուղղությա մբ: Այս լաբորատորիայում մենք ուզում ենք տեսնել նոր մոտոցումներ և նորարարական նախագծեր»,- նշել է նա: 
Բարերար Ա. Աբրահամյանը  շեշտել է, որ ուրախ է մասնակցություն ունենալ հայրենիքի համար կարևոր մասնագիտությունների ներդրմանը. «Մեր աշխատանքի արդյունքը երևալու է Ձեր կրթության արդյունքներից: Մեր հիմնադրամի նպատակն է եղել աջակցել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, և ես ավանդել եմ, որ այն լինի մշտական»,- նշել է Ա. Աբրահամյանը:

Բացմանը ներկա ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի ընգծմամբ՝ ԿԳՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակը ինժեներական  կրթության զարգացումն է, որը մեր պետության համար ունի ռազմավարական առաջնահերթություն. «Այս լաբորատորիան աշակերտներին հնարավորություն կտա ծանոթանալ ծրագրավորմանը, հետագայում նաև ռոբոտաշինությանը և եռաչափ մոդելավորմանը:  Ինժեներական մտքի զարգացմնան կարևորությունը մեզ համար առանձնակի ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, և մենք, այս կարգի լաբորատորիաների բացմամբ, փորձում ենք լրացնել այն բացը, որն ունենք այս ասպարզում»,- իր խոսքում նշել է Կարեն Վարդանյանը:

 Ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Սարիբեկյանն իր խոսքում նշել է, որ ինժեներական լաբորատորիայի բացումը նոր էջ է ուսումնարանի տարեգրության մեջ. «Ուսումնարանում գործող մասնագիտություններից երկուսը ինժեներական ուղղավածություն ունեն, և ես կարծում եմ, որ լաբորատորիան նոր որակ կապահովի ուսումնական գործընթացում, ինչպես նաև հիմք կհանդիսանա համակարգչային ուղղվածության մասնագիտություն ներդնելու ու զարգացնելու համար»,- նշել է Ա. Սարիբեկյանը` հավելելով, որ գալիք տարվանից ուսումնարանում կգործի նաև «Համակարգիչների շահագործում» մանագիտությունը: 

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում առկա են հայրենական արտադրության եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Աշակերտները վերապատրաստված խմբակավարների օգնությամբ կսովորեն ծրագրավորման տարրական հմտություններ, կստեղծեն ռոբոտներ, կմասնակցեն մի շարք խրախուսական մրցույթների: 

«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի օժանդակությամբ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է գործում նաև Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում, Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական և Արարատի պետական քոլեջներում: 
 ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը իրականացվում է Ինֆոր մացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  աջակցությամբ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank