Արմեն Մարտիրոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. «Մենք անցնում ենք ֆեոդալական կարգերի»
POLITICSԵրեկ Աբովյանում, Ալավերդիում և Արտաշատում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Աբովյանում 11,227 ձայնով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը: Մնացած թեկնածուները հավաքել են հետևյալ քանակությամբ ձայներ Արթուր Գեղամի Հարությունյան (Պալաչ) -5459 Արթուր Գեղամի Հարությունյան -159 Էդվին Թորոսյան -520 Կարապետ Իսրայելյան :
Հիշեցնենք, որ Աբովյանում իշխանական ՀՀԿ-ն և ընդդիմադիր ԲՀԿ-ն սատարում էին նույն թեկնածուին՝ հաղթած Վահագն Գևորգյանին, որը նաև օգտվում էր քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանի աջակցությունից:
Արտաշատում, ըստ ԿԸՀ-ի՝ 10 013 ձայնով հաղթեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը: Վերջինս առաջադրված միակ թեկնածուն էր: Ալավերդիում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանը: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ նա ստացել է ընտրողների 5 142 ձայն: Փարեմուզյանի մրցակից Արթուր Աբգարյանը ստացել է 3 554 ձայն:
Past.am-ի հարցին՝որքանո՞վ էին այս ընտրությունները մոտ ժողովրդավարական չափանիշներին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Եթե ժողովրդավարությունը մոտ է ֆեոդալիզմին, ուրեմն մոտ են, եթե ոչ, ուրեմն չեն կարող մոտ լինել: Մենք անցնում ենք ֆեոդալական կարգերի և ամբողջովին ապաքաղաքական, ամբողջովին իշխանությունների կողմից վերահսկվող ՏԻՄ ընտրությունների: Եթե այդ չափանիշները ժողովրդավարական են,ապա լավ գործ է արվել»:
Լևոն Փանոսյան



