Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպայում ամենախոշոր ակսելերացիոն ծրագրին Հայաստանը կներկայանա լավագույն գաղափարներով

SOCIETY

Հայկական 3 ստարտափ թիմեր Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը մասնագետներին կներկայացնեն արևային էներգիայի արտադրության նոր լուծում, ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ եւ էկոլոգիապես մաքուր, անվտանգ ու պարզ այլընտրանքային էներգիայի աղբյուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Climate Launchpad Հայաստան ծրագրի շրջանակում ընտրված Simple Liquid Batteries, Energy Globe եւ Green Technologies թիմերը կմրցեն տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ միջազգային հանրության դատին հանձնելով յուրօրինակ գաղափարներ, որոնք ճանաչվել էին լավագույնը 14 հայաստանյան թիմերի շարքում:

Հռիփսիմե Մկրտչյանի գլխավորությամբ «Simple Liquid Batteries» թիմն առաջարկում է էկոլոգիապես անվտանգ, մաքուր և ոչ թունավոր սարքավորում/մարտկոց առօրեական տարատեսակ խնդիրների լուծման նպատակով: Մարտկոցները համեմատաբար քիչ ծախսատար և շարժական են, որոնք աշխատում են գրեթե ցանկացած տեսակի կենցաղային հեղուկով (աղաջուր, թան, քացախ, թեյ, սուրճ, գարեջուր, յոդ, անձրևաջուր, մեզ և այլն): Սարքն աշխատում է պարզ. ընդամենը անհրաժեշտ է ավելացնել հեղուկներից որևէ մեկը, և հասարակ քիմիական անվտանգ ռեակցիաների շնորհիվ հաշված վայրկյանների ընթացքում կարելի է ստանա լ էներգիա։ Մարտկոցների կարևորագույն առանձնահատկություններից են համեմատական փոքր չափերը, դինամիկությունը և բնական պաշարների պահպանումը։

Դավիթ Ղարիբյանի ղեկավարած ‹‹Energy Globe›› թիմը ներկայացնում է տեխնոլոգիական նորարարություն, որն առավելագույնս կլանում է մեծ քանակի արևային էներգիան: Մշակվել է արևային էներգիայի արտադրության գնդաձև լուծում՝ ֆոտովոլտային էլեմենտները տեղադրելով գնդի ներսում: Այս լուծումը խնայում է տարածքը 1,4-1,7 անգամ` այդպիսով ստանալով 50% ավելի մեծ հզորություն նույն մակերեսի վրա: Տեխնոլոգիան  դիմացկուն է արտաքին ազդեցություններին, պատրաստված է ամուր նյութից և ունի չնչին տեխնիկական սպասարկման կարիք: Երկուսը՝ մեկում համակարգն ապահովում է րատաքացում և էլեկտրական էներգիայի արտադրություն միասին: Թիմն աշխատել է գաղափարը մշակելու ուղղությամբ երկուսուկես տարի և ստեղծել է առաջին նախատիպը:

«Green Technologies» թիմը ստեղծել է ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ: Թիմի կողմից առաջարկվող գյուտի հեղինակը ինժեներ Արմեն Ջաղացպանյանն է, ով իրականացրել է  նոր  շարժիչի  տեսական  հետազոտությունը: Առաջարկվող շարժիչի տեխնիկական  բնութագրերն էապես գերազանցում են գոյություն ունեցող ներքին այրման շարժիչների բնութագրերին։ Միևնույն հզորություն ունենալու դեպքում նոր շարժիչը կծախսի 2,5 անգամ պակաս վառելանյութ (բենզին, գազ,  դիզելային վառելիք), քան գոյություն ունեցո ղ շարժիչները, ինչն էլ կնպաստի շրջակա միջավայրն աղտոտող վնասակար արտանետումների նվազմանը, ինչպես նաև 2, 5 անգամ ավելի էլեկտրաէներգիայի խնայողությանը: Գյուտի մասսայական կիրառության դեպքում նավթի և գազի համար համաշխարհային  սպառման ծավալների կյանքը կարող է երկարել 200-300 տարով։ Հիմնվելով «Կանաչ Տեխնոլոգիա» գաղափարի վրա՝ թիմը մշակել է 1.նոր տեսակի ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ,  2. նոր կոմպրեսոր, որը սպառում է ավելի քիչ էլեկտրաէներգիա: 

Climate Launchpad Հայաստան ծրագիրը միտված է բացահայտելու եւ խրախուսելու մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտում գործող հայկական ստարտափերին: Ծրագրի ազգային եզրափակիչ փուլում ներկայացված 14 գաղափարներից վերոնշյալ 3-ը կներկայացվեն Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը կայանալիք Climate Launchpad Եվրոպայում ամենախոշոր ակսելերացիոն ծրագրի եզրափակիչ մրցույթին:

Այս մրցույթում առաջին երեք հաղթող թիմերին կհանձնվեն 10000, 5000, եւ 2500 եվրո դրամական պարգեւներ, եւս 10 ստարտափեր հնարավորություն կունենան մասնակցելու CLIMATE-KIC ակսելերացիոն ծրագրին: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank