Մոսկվան եւ Մինսկը չեն պայմանավորվել գազի գնի շուրջ
POLITICSԳազի գնի շուրջ Մոսկվայի եւ Մինսկի բանակցություններն անարդյունք են ավարտվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանության խորհրդական-բանագնաց Յուրի Յարոշեւիչը:
«Բանակցությունները, որոնց մասնակցում էին Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սամեշկոն եւ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, անարդյունք են ավարտվել: Չկարողացան համաձայնության հասնել»,- ասել է Յարոշեւիչը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սամեշկոյին հանձնարարել էր Մոսկվայի հետ գազի գնի շուրջ համաձայնություն ձեռք բերել երկու օրվա ընթացքում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



