Ամերիկացիների կեսից պակասն Է հավատում իր առողջության վերաբերյալ Քլինթոնի հայտարարություններին. The Times
INTERNATIONAL NEWSԱմերիկացի ընտրողների կեսից պակասն Է հավատում Հիլարի Քլինթոնի հիվանդության պատճառների բացատրությանը, որը նրա շտաբը ներկայացրեց այն բանից հետո, երբ նա ուշագնաց եղավ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ: Այս արդյունքներն արձանագրել Է YouGov հետազոտական ընկերությունը, որը հարցում Է անցկացրել The Times թերթի պատվերով:
«Վստահության պակասն ընդգծում Է Քլինթոնի նախագահական ընտրարշավի խոցելիությունը»,-գրված Է հոդվածում:
Քլինթոնի շտաբում սեպտեմբերի 11-ի միջադեպը բացատրել են թոքաբորբով, որն ավելի վաղ սխալմամբ ալերգիայի տեղ Էին ընդունում: Սակայն ոչ բոլոր ընտրողներն ու քաղաքական գործիչները հավատացին այդ բացատրությանը, գրում Է The Times-ը:
1910 մասնակիցների շրջանում անցկացված YouGov-ի հարցումը ցույց Է տվել, որ ընտրողների 46 տոկոսը չի հավատացել այն պնդմանը, թե Քլինթոնը տառապում Է «թեթեւ տեսակի թոքաբորբից», նրանք չեն հավատում նաեւ ալերգիայի նոպաներին: Դրա հետ մեկտեղ ընտրողների 45 տոկոսը հավատացել Է նման բացատրությանը, իսկ 9 տոկոսը դժվարացել Է պատասխանել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



