Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Շտապ հանել. քաղաքական գործիչների սկանդալային հագուստները

LIFE

Wnews.am-ը գրում է.

Երկրի առաջին դեմքերի եւ  քաղաքական գործիչների ոճը սովորաբար մանրակրիտ մշակվում է։ Հաճախ նրանց զգեստապահարանով զբաղվում են հատուկ մասնագետները, սակայն, չնայած դրան, երբեմն գրանցվում են թյուրիմացություններ, որոնք էլ դառնում են սկանդալի առիթ։

Wnews.am-ը ներկայացնում է քաղաքական գործիչների կողմից թույլ տրված սխալները, որոնք էլ աղմուկ են բարձրացրել հասարակության կողմից։

1

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝  Jimmy Choo կոշիկներով
Հուլիսի սկզբին Մեդվեդեւը ռուսական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց էր տալիս։ Նրա կոշիկները քիչ ուշադրություն չէին գրավում, քան հարցերին իր պատասխանները։  «50 հազար ռուբլիանոց  Jimmy Choo կոշիկներով Մեդվեդեւը ողջունում է բոլոր թոշակառուներին, բռնվե’ք»,- թվիթերյան իր էջում գրել էր կոռուպցիայի դեմ պայքարող ֆոնդի ղեկավար Ալեքսեյ Նավալնովը։

Վարչապետի հայտնվելը  Jimmy Choo կոշիկներով տեղի ունեցավ Ղրիմ կատարած այցից հետո, երբ ցածր աշխատավարձի դեմ բողոքողներին նա հայտարարել էր. «Փող չկա, սակայն դիմացեք, ձեզ առողջություն եւ լավ տրամադրություն»։

%d6%84%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a9%d5%b8%d5%b6

Հիլարի Քլինթոնը՝ Armani վերարկուով

Քլինթոնի՝ չափից դուրս թանկ զգեստապահարանը ամերիկացիներին չի գոհացնում։ Ընտրողների առջեւ իր ելույթներից մեկում նա ներկայացել էր Armani -ի $12 500-անոց վերարկուով։ Նրա ելույթը նվիրված էր անհավասարությանն ու գործազրկությանը։

Ի դեպ, Քլինթոնի ոճաբանն այժմ  Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրն է։

%d5%a5%d5%ac%d5%ab

Ելիզավետա II թագուհին՝ մորթիներով

Անգլիական թագուհին եւս քննադատության արժանացավ ամանորյա տոներին։ 2015թ. նա ներկայացավ ջրաքիսի մորթուց վերարկուով։ Շուտով սկսեցին քննադատությունները. «Մեզ դուր չի գալիս թագուհին, ով բնական մորթի է կրում։ Նա պետք է ամաչի»,-ասվում էր քննադատություններում։
%d5%b4%d5%ab%d5%b7%d5%a5%d5%ac

Միշել Օբաման եւ բաց գլուխը.

Սաուդյան Արաբիայի բնակիչների բողոքին Միշել Օբաման արժանացավ  2015 թ.։ Սաուդյան Արաբիայի թագավորի թաղմանը ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ներկայությունը բաց գլխով դարձավ քննադատության առիթ։

Բացի այդ, ԱՄՆ առաջին տիկինը ձեռքով բարեւել է Սալման իբն Աբդել-Ազիզին։

Իհարկե, այս տեսքով նրա ներկայանալն ու պահվածքը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ։ Ոմանք նրան պաշտպանեցին՝ նշելով, որ նա ստիպել է հարգել կանանց ազատության իրավունքը։

%d5%ba%d5%a5%d5%bd%d5%af%d5%b8%d5%be

Դմիտրի Պեսկովը՝ Richard Mille ժամացույցով

2015-ի օգոստոսին  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարսանիքին կրում էր  620 000 դոլարանոց ժամացույց։ Իհարկե, նա հայտարարեց, որ ժամացույցը հարսնացուի նվերն է։ Նրա կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան, եւս հաստատել էր տեղեկատվությունը՝ նշելով, որ կարող է իրեն թույլ տալ նման շքեղ նվեր, սակայն Պեսկովի ժամացույցը միեւնույնն է, երկար քննարկվեց համացանցում։

%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%b8%d5%be

Սերգեյ Լավրովն ու երկնագույն ջինսերը

2016թ. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Մոնղոլիայում էր։  Թռիչքից հետո նա որոշեց չփոխել հագուստը եւ կարմիր գորգին ներկայանալ երկնագույն ջինսերով։ Լավրովի՝ նման կերպ ներկայանալը դարձավ քննարկումների առիթ. «Պաշտոնական այցի ժամանակ կրել հագուստ, որը կարելի է կրել տունը վերանորոգելիս, վիրավորական է եւ անհարգալից»,- գրել էր Մոնղոլական ազգային կուսակցության անդամներից մեկը։

%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6

Պուտինն ու Loro Piana մարզահագուստը

2015թ. օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում  միասին մարզվեցին։ Ամենաշատը լրագրողներին հետաքրքրեց Պուտինի մարզահագուստը, որն իտալական  Loro Pina ապրանքանիշից է եւ արժե շուրջ 3220 դոլար։ Շուտով Պուտինի մարզահագուստը դարձավ քննարկման առարկա. «Այո,  84 000 ռուբլիանոց մարզահագուստով Պեսկովի կողքին կանգնելը Պուտինի համար ամոթալի չի լինի»,- գրել էր քաղաքական գործիչ Վլադիսլավ Նագանովը։

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6