Ժամանակն Է, որ Եվրամիությունը ռազմական դաշինք ստեղծի. Յունկեր
INTERNATIONAL NEWSԵկել Է ժամանակը Եվրամիության անդամ երկրների պաշտպանական հնարավորությունների համատեղման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: «Լիսաբոնի պայմանագիրը ԵՄ-ի անդամներին թույլ Է տալիս, եթե նրանք դա ցանկանում են, համատղել իրենց պաշտպանական հնարավորությունները մշտական կառուցվածքային ձեւով: Ես կարծում եմ, որ եկել Է ժամանակն օգտվելու այդ հնարավորությունից»,- ասել Է նա՝ ԵՄ-ի սոցիալ-տնտեսական քաղաքականության գերակայությունների վերաբերյալ ամենամյա ճառով Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:
Այս հայտարարությունը դարձել Է եվրոպական բանակի ստեղծման վերաբերյալ՝ Բրյուսելում ընթացող բանավեճի մասին ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատության փաստական հավաստումը:
Մինչդեռ գարնանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել Է, որ Եվրամիությունը սեփական զինված ուժեր չի ստեղծելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



