Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


Թուրքմենստանում ընդունված նոր Սահմանադրությամբ վերացվել է նախագահ ընտրվելու տարիքային սահմանափակումը

INTERNATIONAL NEWS

Թուրքմենստանի խորհրդարանը սեպտեմբերի 14-ին ընդունել Է նոր Սահմանադրություն, որով վերացվում Է տարիքային այն սահմանափակումը, ըստ որի երկրի նախագահի թեկնածուն չպետք Է  70-ից բարձր տարիքի լինի, նաեւ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը հինգից հասցվում Է յոթ տարվա: 

Նոր Սահմանադրությունը Մեջլիսի (խորհրդարանի) կողմից ընդունվել Է միաձայն: Քվեարկությունը կայացել Է Թուրքմենստանի Ավագների խորհրդի նիստում: Նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն ստորագրել Է օրենքը, ինչից հետո այն ուժի մեջ Է մտել:

Հանրապետության նախկին Սահմանադրության համաձայն, որն ընդունվել Էր 2008 թվականի սեպտեմբերին, նախագահ կարող Էր ընտրվել Թուրքմենստանում ծնված, 40 տարին լրացած եւ 70-ից ոչ բարձր տարիքի երկրի քաղաքացին: Նոր հիմնական օրենքում բացակայում Է «70-ից ոչ բարձր տարիքի» նորման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունից, Սահմանադրական օրենքի ընդունումը դարձել Է երկրում նախաձեռնված սահմանադրական բարեփոխման տրամաբանական շարունակությունը, որը նպատակամղված Է քաղաքական համակարգի հետագա կատարելագործմանը, պետության ու հասարակության փուլառփուլ ժողովրդավարացմանը, որը, մասնավորապես, նախատեսում Է քաղաքական բազմազանություն եւ բազմակուսակցականություն:

Այդ գործընթացի կարեւոր արդյունքներից մեկը Թուրքմենստանում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնի սահմանումն Է, նշվում Է հաղորդագրության մեջ:

Սահմանադրական օրենքի ընդունմանը նախորդել Է դրա լայն քննարկումը քաղաքական կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, աշխատավորական կոլեկտիվներում: Նոր օրենքը պատրաստելիս հաշվի են առնվել երկրի քաղաքացիներից ստացված առաջարկություններն ու ցանկությունները:

Խորհրդարանի նիստում ելույթ Է ունեցել հանրապետության նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:

Ինչպես նշվում Է Թուրքմենստանի դեսպանատան հաղորդագրության մեջ, իր ելույթում թուրքմենական պետության ղեկավարը ներկայացրել Է անկախության 25 տարվա ընթացքում երկրի նվաճումները քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում:

Խոսելով սոցիալ-տնտեսական բնագավառի ձեռքբերումների մասին՝ նախագահը, մասնավորապես, նշել Է, որ 25 տարում երկրում կատարվել են 144 մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ, կառուցվել եւ շահագործման են հանձնվել արտադրական եւ ոչ արտադրական նշանակության 544 խոշոր օբյեկտներ: 1995 թվականի համեմատությամբ արտաքին առեւտրի շրջանառության ծավալն աճել Է ութ անգամ:

Մասնավոր հատվածը բարձր տեմպերով Է զարգանում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների ոլորտում եւ այլ ճյուղերում: Այսօրվա դրությամբ հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում ոչ պետական հատվածի բաժինը 68 տոկոս Է (առանց վառելիքաԷներգետիկական համալիրի հաշվառման): Ոչ պետական ձեռնարկությունների ընդհանուր թվաքանակը հասել Է 25 հազարի:

 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation