Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հայրենական մեղրագործության էնտուզիաստը. Ջորջ Տաբակյան

SOCIETY

Արտերկրից հայրենիք վերադարձած գործարարները շարունակում են իրենց փորձառությամբ, նորարարական մտածելակերպով և յուրահատուկ մոտեցումներով Հայաստանի տնտեսությանը թարմ շունչ հաղորդել:

Հայրենադարձ գործարարներից մեկն էլ Ջորջ Տաբակյանն է, ով ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել հայրենիքում:

Ջորջը Հայաստան է եկել 2011-թ.- ին, 2013-ին հիմնել է «Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն որն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է Հայաստանի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ:

«Ինձ միշտ էլ շատ հետաքրքիր է եղել մեղրի արտադրությունը, հայկական տարբեր բնակավայրերում ստացվող մեղրի առաջխաղացումը շուկայում: Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի: Սկզբում մի փոքր դժվար էր. մեղվաբույծները կասկածանքով էին մեզ վերաբերվում, վաճառողները չէին ցանկանում համագործակցել, էլ չեմ ասում, որ գնորդը չէր հավատում մեր կողմից առաջարկվող մեղրի՝ իրոք էկոլոգիապես մաքուր լինելուն», - պատմում է նա:

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Մեղրը ինքին բավականին թանկ է, և երբ Honey.am-ը առաջին քայլերն էր կատարում, ընկերությունը ստիպված էր մեղրը վաճառել գրեթե ինքնարժեքով: Այդ ժամանակ գերխնդիրը գնորդի կողմից վստահության արժանանալն էր և դրա արդյունքում շուկայում կայուն դիրք գրավելը: Հիմա՝ գործունեության մեկնարկից երեք տարի անց, ընկերությունը բավականին մեծ հաջողություններ է գրանցել. այն համագործակցում է խոշոր խանութների ցանցերի հետ՝ առաջարկելով տարեցտարի ընդլայնվող անկրկնելի համերով մեղրի տեսականի, իսկ արտադրանքը բավականին ճանաչված է դարձել: Այս պահին ընկերության հետ համագործակցող մեղվապահները աշխատում են Արփի Լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի, Հայթաղի տարածքում, իսկ Honey.am ապրանքանիշի ներքո ներկայացված մեղրերից յուրաքանչյուրը կրում է մեղրի ստացման վայրի անվանումը:

«Բնականաբար, առաջնային խնդիր էր նաև արտահանումը, քանի որ ամբողջ աշխարհում բնական, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի մեծ պահանջարկ կա, և մեր մեղրը այդ պահանջներին ամբողջությամբ համապատասխանում է: Այս առումով շատ կարևոր էր մեր մասնակցությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի (Գերմանիայի բնության պաշտպանության միություն – խմբ.) կողմից համատեղ իրականացվող օրգանական սննդի սերտիֆիկացման ծրագրին, որտեղ հաղթող ճանաչվեցինք և կազմակերպիչների ֆինանսական ներդրման շնորհիվ անվճար ստացանք օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ», - պատմեց Ջորջը և հավելեց, որ ծրագրի շրջանակում, մյուս հաղթողների հետ միասին, իրենք մեկնել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին և մասնակցել Bio OST օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսին, և ինչը ամենակարևորն է՝ արտահանման վերաբերյալ պայմանագիր կնքել Գերմանիայում գործող բացառապես օրգանական սննդի վաճառքով զբաղվող խանութների ցանցի հետ:

Отображается файл

Отображается файл

Отображается файл

Ջորջի հետ մեր հանդիպումն ավարտվեց՝ խոսելով ապագայի պլանների մասին և դեռևս մշակումների փուլում գտնվող անմոռանալի համով մեղրից պատրաստված կրեմը համտեսելով: Մեր զրուցակիցը նշեց, որ ընկերությունն արդեն պատրաստ է առաջ քայլելու՝ մեծացնելով արտադրությունը և խորացնելով համագործակցությունը թե՛ Բանկի, թե՛ գերմանական կողմի հետ՝ համոզված լինելով, որ դրանով ավելի լայն դռներ կբացվեն դեպի եվրոպական շուկա:

Отображается файл

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank