ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ իշխանության և ընդդիմության միջև համաձայնության իրականցմանը. Յոհաննես Հան
INTERNATIONAL NEWSԵվրոպական միությունը ողջունում է ընտրական բարեփոխումների շուրջ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև նոր քաղաքական համաձայնությունը, որն ընթացել է նաև քաղաքացիական հասարակության հետ խորհրդատվությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել, այդ թվում նաև ֆինանսապես, այս կարևոր համաձայնության իրականցմանը»,- գրել է ԵՄ հանձնակատարը:
Ազգային ժողովի 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը, սեպտեմբերի 13-ին ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն, որի համաձայնընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաևբոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ և ընտրական ողջ գործընթաքցըկտեսանկարահանվի:



