Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հիմնանորոգվել է Լոռու մարզի տասը համայնքներն իրար կապող ավտոճանապարհը

SOCIETY

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` ավարտվել են Լոռու մարզի Ագարակ - Յաղդան - Կողես - Մղարթ - Արևածագ - Կարմիր Աղեկ - Ծաթեր - Այգեհատ - Արդվի - Օձուն ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Անդրադառնալով հիմնանորոգված ճանապարհին` ՀՀ տրանսորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ այն ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Հիմնանորոգված ճանապարհահատվածը Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման (Մ-3) միջպետական նշանակության ավտոճանապարհը կապում է  Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների,  միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  (Մ-6) ավտոճանապարհի, ինչպես նաև Ստեփանավան և Ալավերդի քաղաքների հետ։

«Ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 39,6 կմ: Այս ծրագրով հիմնանորոգվել է տասը համայնք միմյանց կապող ճանապարհը: Ներդրվել է գրեթե 3 միլիարդ 476 միլիոն դրամ: Ճանապարհահատվածի հիմնանորոգումը բաժանված է եղել հինգ հատվածների։ Շինարարությունն իրականացրել են  «Ճանապարհ», «Արգիշտի-1» և «Խաչհար» ընկերությունները, իսկ  տեխնիկական հսկողությունը՝ գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերությունը:  Այսօր ունենք շատ գեղեցիկ ճանապարհ և, կարծում եմ, որ այն 15 տարուց ավելի կծառայի մեր բնակչությանը», - նշեց Է. Սարգսյանը:

Գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուտ Մյուլլերը նույնպես ընդգծեց, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները բարձր մակարդակով են արված:

«Մենք, իսկապես, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր շինարարներին, ովքեր կառուցեցին այս ճանապարհները, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:  Այսօր ոչ միայն ուրախ ենք, այլ նաև հպարտ, որ մասն ենք կազմել այս աշխատանքների իրականացման: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել գեղեցիկ համագործակցության համար», - ասաց Կ. Մյուլլերը:

Գերմանացի մասնագետի դիտարկմամբ` բնակչության համար շատ կարևոր գործ է արվել. «Շինարարության ընթացքում բազմիցս այստեղ եղել եմ և հիմա նկատում եմ տարբերությունը: Երթևեկությունն աշխուժացել է, նույնիսկ մի քանի խանութներ նկատեցի, որոնք նոր են բացվել: Այնպես որ՝ ճանապարհի կառուցումը նպաստել է համայնքների կյանքի որակի բարելավմանը»:

Համայնքներում ճանապարհահատվածի հիմնանորոգումը պարզապես հրաշք են համարում:

«Նման հրաշք ոչ մի անգամ չէր եղել, որովհետև սա երկար սպասված գործ էր, որը մի քիչ անհավատալի էր, բայց այսօր մեզ համար դարձավ իրողություն: Գյուղացու համար ճանապարհն անհրաժեշտություն է, որպեսզի կարողանա իր արտադրած բերքն ու բարիքը շուկա հասցնել: Իսկ հիմա մենք շուկա չենք տանում, արդեն շուկայից են գալիս մեր արտադրանքը տանելու», - անկեղծացավ Ագարակ համայնքի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանը` հիշեցնելով, որ դեռ 90-ական թվականներից այս ճանապարհն ուղղակի անանցանելի էր:

Ասվածը փաստեց նաև Արևածագ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը. «Նախկինում ճանապարհ չենք ունեցել, դաշտերով ենք երթևեկել։ Այս ճանապարհը շատ վատ վիճակում էր: Ճանապարհի վերանորոգումը մեզ համար երազանք էր,  չպատկերացնելու բան էր, որ ստացվեց: Սա մեր գյուղի համար մեծ նշանակություն ունի, գյուղի փողոցները դարձել են երթևեկելի: Մեր արտադրանքը արդեն կարողանում ենք արտահանենք»:

Ծաթեր համայնքի ղեկավար Բագրատ Ղալայանն էլ նշեց, որ նախկինում ճանապարհն այնքան վատն էր, որ նույնիսկ շտապօգնություն չէր գալիս. «Հիմա արդեն շարժը կա, շտապ օգնությունն էլ է գալիս-գնում: Ժողովուրդն էլ գոհ և շնորհակալ են»:

Արդյունքներից գոհ են նաև վարորդները: «Շատ գոհ ենք, առաջ եթե մեկը հիվանդանում էր, մինչև Ալավերդի էինք հասցնում մի ժամ տևում էր, հետն էլ մեքենաները շարքից դուրս էին գալիս, հիմա 15 րոպեում գնում-գալիս ենք: Ճանապարհը ժամանակին գրեթե   անանցանելի էր: Կարելի էր այստեղ մրցումներ անցկացնել վատ ճանապարհների մասով: Հիմա շատ լավ է, շատ գոհ ենք, աշխատանքները շատ լավ են կատարվել»,- ասաց Արևածագի բնակիչ, վարորդ Կարեն Մելիքսեթյանը:

Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի, Այգեհատ և Մղարթ համայնքներում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացրած «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը վստահեցրեց, որ այն, ինչ պահանջվում էր ճանապարհի հիմնանորոգման համար, բոլորն արված է. «Մայթերով, ջրահեռացման համակարգով ամբողջությամբ աշխատանքներն ավարտել ենք: Բացի այդ, 6 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում լրացուցիչ իրականացրել ենք նաև մակերեսային մշակում, որպեսզի երկարացնենք ճանապարհի ծածկի երկարակեցությունը: Այդ ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ , արհեստական կառուցվածքներ են ապահովվել, գյուղատնտեսական մեքենաների համար 7 տեղ անցումներ ենք կառուցվել»:

Ի դեպ, ընդառաջելով Լոռու մարզպետի, համայնքների ղեկավարների և բնակչության խնդրանքներին` նախատեսված ավազակոպճային ծածկի փոխարեն, Արևածագ-Ծաթեր ճանապարհահատվածում 2,1 կմ ճանապարհահատվածն ասֆալտապատվել է: Ըստ կապալառու ընկերության ղեկավարի՝ այն հաջողվել է իրականացնել նախագծային փոփոխությունների  և  նոր տեխնոլոգիայի կիրառմամբ`  լրացուցիչ տնտեսումների հաշվին:

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի արդեն իսկ հիմնանորոգված Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման և Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League