Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Բացարձակ չեմ համարում, որ «ռեյտինգային» եմ. Լիլիթ Մուրադյան

LIFE

Tert.am Life-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունը շուտով կսկի նոր եթերաշրջան: Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները Առաջին ալիքի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանին և Վահե Խանամիրյանին կտեսնեն բոլորովին նոր ձևաչափում: Հաղորդման մանրամասների մասինTert.am Life-ը զրուցեց Լիլիթ Մուրադյանի հետ:

 

Ինչո՞ւ էին հաղորդավարները ամիսներ շարունակ բացակայում եթերից, ի՞նչ նոր նախագծի մասին է խոսքը, ինչո՞ւ են լրագրողները  պարբերաբար անդրադառնում Լիլիթ-Վահե ամուսնական զույգին, այս և մյուս հարցերի պատասխանները զրույցում:

  

 -Որքա՞ն ժամանակ է եթերում չեք: Հավանաբար եթերը կարոտած կլինեք:

 -Արդեն 9 ամիս է ինչ եթերում չենք: Այս ընթացքում անգործ նստած չենք եղել, զբաղվել ենք նախապատրաստական աշխատանքներով: Դրա համար եթերային կյանքին առանձնապես չենք հասցրել կարոտել, իսկ ինչ վերաբերվում է հեռուստադիտողներին, ապա շատ կարոտել ենք ու ըստ նրանց փոխանցած նամակների՝  կարող եմ ենթադրել, որ իրենք էլ մեզ են կարոտել: Վերադառնում ենք նոր լիցքերով, գաղափարներով ու սիրով:

 -Կարող ենք ենթադրել, որ այդ դադարը անհրաժեշտ էր բալիկին ժամանակ տրամադրելու, հեռուստաէկրաններին քիչ երևալու համար:

 -Ցանկացած դադար օգտակար է: Բալիկիս հետ կապված թեմաներին անդրադառնալ չեմ ուզում: Ցանկացած դադար ունի իր նպատակը: Եթե անգամ «Առավոտ Լուսո»-ից դուրս գայինք և այս նախագիծը լիներ միևնույնն է պետք էր, որ մեկ եթերաշրջան էկրանին չլինեինք:

  

 -9 ամիս է եթերում չեք, բայց  լրատվամիջոցները չեն զլանում  շարունակ անդրադառնալ  Ձեզ  ու ձեր ընտանիքին: Ինչո՞վ եք շարունակ արժանանում շատերի ուշադրությանը:

 -Ինձ թվում է, որ պետք է այդ լրագրողներին հարցնել, որոնք այդ անհասկանալի նյութերի հեղինակներն են: Իսկապես չգիտեմ, թե ինչու են մեզ այդքան անդրադառնում:

  -Հավանաբար շատ «ռեյտինգային» կերպար եք ու դա է ստիպում, որ պարբերաբար անդրադառնան ձեր անձին ու ընտանիքին:

 - Ես բացարձակ չեմ համարում, որ ռեյտինգային եմ, որ աստղ եմ: Չեմ համարում, որ մեր հանրության մեջ այնպիսի մեկն եմ, ով արժանի է քննարկման կիզակետում լինելուն:  

   -Ինչպե՞ս առաջացավ նախագծի գաղափարը:

 -Մոտ երկու տարի առաջ անհագ ցանկություն ունեի նոր նախագիծ սկսելու: Ինչ-որ չափով պատկերացնում էի, թե ինչպիսին պետք է լինի: Այս երկու տարիների ընթացքում, թե՛ Վահեի հետ ամուսնությունը, թե՛ մեր համատեղ աշխատանքի արդյունքում գաղափարս մի քիչ փոփոխվեց: Նախագիծ, որը անդրադառնալու էր տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց վերափոխվեց և դարձավ նախագիծ, որի խնդիրը երեխաների ճակատագրերն են: Հաղորդումը չափազանց ծավալուն է, թե՛ հոգեբանական տեսակետից, թե՛ աշխատանքային տեսակետից: Սա շատ պատասխանատու աշխատանք է, որովհետև ոչ ոք իրավունք չունի խաղալ այդ մարդկանց ճակատագրերի հետ:

  

 -Հաղորդման նպատակներից խոսենք:

 -Այս ծրագրի հիմքում համոզմունքն է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, երբ համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերվում է երեխաներին փրկելու փորձին, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր պայմանական եթե-ները վերածվում են գործի:  Հատկապես, երբ խոսում ենք երեխաների մասին: Մենք մեզ վրա չենք վերցնելու մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը: Մենք փորձելու ենք մարդկանց ուշադրությունը մի պահ գրավել, որովհետև մենք բոլորս տարված ենք մեր առօրյա խնդիրներով: Ծիծաղելի են դառնում մեր բոլոր այն խնդիրները, որոնց մենք հանդիպում ենք օրվա ընթացքում և դարձնում մի կաթիլ մեղրի պատմություն: Երբեմն մոռանում ենք, որ կյանքում կան շատ ավելի սարսափելի երևույթներ: Նախագիծը միտված է ինչ-որ չափով փոխել հայ հասարակության մտածելակերպը:

  -Հաղորդումը դեռ եթեր չի գնացել, բայց գաղափարի մասին լուրեր կան: Հետաքրքիր է ի՞նչպես են  մարդիկ արձագանքում:

 -Հաղորդման վերաբերյալ մի քանի մեկնաբանություն եմ կարդացել: Թե ինչու պետք է պետությունը չաջակցի այդ երեխաներին, որ դուք եք դրամահավաք սկսում: Պարզապես ուզում եմ մի փաստ նշել` ամբողջ աշխարհում այնքան նմանատիպ նախագծեր կան: Աշխարհում մեկ հաղորդման շրջանականերում այնքան գումար կարող են հավաքել, որ ոչ միայն այդ օրվա հերոսին բավարարի, այլ մի քանի երեխաների ևս: Սա դրամահավաք չէ, սա նախագիծ է, որը ցույց է տալիս մարդկանց ու երեխաների կյանքեր, որոնք ինչ-ինչ պատճառներով մնում են մեր իրականության հակառակ կողմում: Նպատակը հետևյալն է՝ օգնել մարդկանց:

  

 -Որքանո՞վ եք հետամուտ լինելու, որ տրամադրված գումարները ծառայեն նպատակին:

 -Ծրագրի յուրաքանչյուր թողարկման շրջանակում հայտարարված դրամահավաքի արդյունքները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:  Այո, մարդիկ պարբերաբար հարցնում են, թե ո՞ւր է գնալու իրենց տված գումարները: Սա Հանրային հեռուստաընկերությունն է: Այստեղ ոչ մեկ դիլետանտությամբ չի զբաղվում: Յուրաքանչյուրս գիտենք մեր անելիքը: Գումարները բացառապես գնալու են այնտեղ, որտեղ պետք է գնան: Նախագծի հետևում կանգնած են շատ պատասխանատու մարդիկ: Հեռուստադիտողը եթերում էլ կտեսնի, թե ինչպես ենք որոշ ժամանակ անց հետևելու, թե արդյոք հասել է տեղ գումարը, որը կարող է տրամադրել  յուրաքանչյուր մարդ:

   -Ի՞նչ հաճախականությամբ է եթեր գնալու հաղորդումը և ե՞րբ:

 -Նախագիծը եթեր է հեռարձակվելու ամեն ուրբաթ օր: Երեկոյան լրատվական թողարկումից առաջ՝ 20:20-ին: Առաջին եթերը կլինի սեպտեմբերի 16-ին:

 

 -Եվ վերջում…

 -Եվ վերջում խնդրանք ունեմ բոլոր մարդկանց: Խնդրում եմ, որ անտարբեր չմնան: Եթե մեզանից ամեն մեկը չշարժվի, այն մտածելակերպով, որ իմ 500 դրամը ոչինչ չի փոխելու, այլ  հենց իմ 500 դրամն է իրավիճակ փոխելու, ապա մենք հարցին լուծում կգտնենք:

 

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6