Չավուշօղլուն և Քերին հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այն կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի հարցը: Քերին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ աջակցության համար:
Վերջում Չավուշօղլուն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի վերջին գործողությունների ու հայտարարությունների առնչությամբ:
ԱՄՆ դեսպանը դժգոհություն էր հայտնել քաղաքապետարաններում վերահսկիչ հանձնաժողովներ ստեղծելու՝ կառավարության որոշման կապակցությամբ: Այս փաստի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարն արդեն հայտարարություն էր արել` հորդորելով դիվանագետին իրեն դրսևորել դեսպանին հարիր ձևով և զբաղվել իր գործերով:



