ԿԺԴՀ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել ու անհետ կորել ջրհեղեղի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել Համգյոն Պուկտոյի նահանգում մոլեգնող սաստիկ ջրհեղեղի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«1945 թվականին Կորեայի ազատագրումից ի վեր ամենաուժգին տարերային աղետի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել ու անհետ կորել»,- նշում Է հեռուստալիքը՝ չներկայացնելով ժշգրիտ թվեր: Երկու օր առաջ տեղեկացվել Էր, որ զոհվածների թիվը հասել Է 133-ի, իսկ անհետ կորածներինը՝ 395-ի:
Կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ գրեթե 70 հազար մարդ տարհանվել Է: «Հեղեղումներն ավերել են 11,6 հազար շենքեր, լրջորեն վնասել ավտոճանապարհների 180 տեղամասեր, խախտել Էներգամատկարարումը եւ կտրել կապի գծերը»,- նշվում Է ռեպորտաժում:
Երկիր սաստիկ անձրեւներ Է բերել «Լայոն ռոկ» թայֆունը: Միայն օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը Համգյոն Պուկտոյի նահանգում 290-ից մինչեւ 320 մմ տեղումներ են գրանցվել, ափերից դուրս Է եկել Տումանգան գետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



