Սիրիայում քաղաքական գործընթացը կարող Է վերսկսվել սեպտեմբերի 21-ից հետո. դե Միստուրա
INTERNATIONAL NEWSՍիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը կարող Է վերսկսվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նշանակված Է սեպտեմբերի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպ անորդ Ստաֆան դե Միստուրան:
Խոսելով սեպտեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո իրադրության զարգացման հեռանկարներին մասին, նա նշել Է, որ սեպտեմբերի 21-ին պետք Է կայանա «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հատուկ նվիրված Է Սիրիային»: Դրան, նրա խոսքով, կհաջորդի իրադրության գնահատականը եւ «քաղաքական երկխոսություն սկսելու հրավերը»:
ՄԱԿ-ի հանձնակատարն ընդգծել Է, որ այդ գործընթացը պետք Է լինի հորիզոնում, քանի որ դա կայուն բնույթ կհաղորդի ռուս-ամերիկյան համաձայնագրին համապատասխան նախատեսված հրադադարի ռեժիմին եւ հումանիտար օգնության անարգել փոխադրումների ապահովմանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



