Հիլարի Քլինթոնը կշարունակի նախընտրական արշավը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբում հայտարարել են, որ նա կշարունակի իր նախընտրական արշավն այն բանից անմիջապես հետո, երբ ապաքինվի թոքաբորբից, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մեկնաբանելով նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից Քլինթոնի հնարավոր հրաժարման վերաբերյալ լուրերը՝ նրա ներկայացուցիչներն ասել են, որ նա արդեն ապաքինվում Է եւ ծրագրում Է հիվանդանոցային ռեժիմից վերադառնալ սեպտեմբերի 15-ին:
Սեպտեմբերի 11-ին Քլինթոնը վատ Է զգացել Նյու Յորքի կենտրոնում 2001 թվականի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ: Նրա մոտ ախտորոշել են ատիպիկ թոքաբորբ: Բժիշկները լրագրողներին հավաստիացրել են, որ այդ հիվանդությունը շատ վտանգավոր չԷ եւ հիվանդին կարելի Է բուժել:
Այդուամենայնիվ մամուլում լուրեր են հայտնվել ընտրարշավին հետագա մասնակցությունից Քլինթոնի հնարավոր հրաժարման մասին:



