Օբաման մեկ տարով երկարացրել Է Կուբայի դեմ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել Է Կուբայի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները՝ ըստ որում պահպանելով դրանց մեղմացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Խոսքը վերաբերում Է այն սահմանափակումներին, որոնք բխում են թշնամու հետ առեւտրի մասին ամերիկյան 1917 թվականի օրենքից: Մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 14-ը դրանց երկարաձգման մասին հուշագիրն Օբամայի անունից ուղարկվել Է ԱՄՆ-ի պետքատուղար Ջոն Քերիին եւ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին: Տեքստում նշված Է, որ, պետության ղեկավարի կարծիքով՝ այդ նորմաների գործողության ժամկետի երկարաձգումը «համապատասխանում Է Միացյալ Նահանգների շահերին»:
ԱՄՆ-ն նախկինում արդեն մեղմացրել Է մի շարք սահմանափակումներ: Դրանք վերաբերել են, մասնավորապես, այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են զբոսաշրջությունը, տրանսպորտը, ապահովագրությունը, կապը, ֆինանսական հատվածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



