Արգենտինայում ավելի քան 30 տոննա քաշով երկնաքար են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSԱրգենտինացի հետազոտողները երկնաքար են հայտնաբերել Չակոյի նահանգի հարավ – արեւմուտքում: Ինչպես «Տելամ» լրատվական գործակալությանը պատմել Է Աստղագիտության տեղական ասոցիացիայի ղեկավար Մարիո Վեսկոնին, գտածոյի քաշը կազմում Է 30,8 տոննա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկնային մարմինը գտել են Գանսելո քաղաքի շրջակայքում, այսպես կոչված Կամպո դել Սիելո («Երկնային դաշտ») գոտում, որտեղ 4 հազար տարի առաջ երկնաքարային անձրեւ Է տեղացել: Արգենտինացի գիտնականների կարծքով՝ այս պահին գտնվել Է այդ տարածաշրջանում ընկած տիեզերական օբյեկտների սոսկ 35 տոկոսը:
Չակոյի Աստղագիտության ասոցիացիայի հետազոտողների գնահատումներով՝ իրենց գտած բոլիդը կարող Է լինել Երկիր մոլորակի վրա հայտնաբերված ամենախոշոր երկնաքարերից մեկը:
Այսօրվա դրությամբ ամենածանրը համարվում Է «Գոբա» երկնաքարը, որը 1920 թվականին գտնվել Է Աֆրիկայի հարավ - արեւմուտքում: Դրա քաշը կազմում Է 60 տոննա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



