ԱԺ-ն հաստատեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը
POLITICSԱզգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ ԱԺ 9-րդ գումարման 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կողմ քվեարկեց 89, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Ըստ հաստատված կարգի՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ, որից 6-ը կլինեն ՀՀԿ խմբակցության անդամներ, երկու անդամ կունենա ԲՀԿ խմբակցությունը, մյուս խմբակցությունները՝ կունենան 1-ական ներկայացուցիչ:
Քվեարկությունից առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը երբեք չի մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին և այս անգամ էլ չի պատրաստվում մասնակցել: Նա ասաց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խմբակցություններին կոչ արեց արագ քննարկել և ներկայացնել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին:



