Քլինթոնն առաջատարն Է երկրում, Թրամփը նրան գերազանցում Է առանձին նահանգներում
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գերազանցում Է հանրապետական Դոնալդ Թրամփին ներկայում, երբ նոյեմբերի 8-ին նշանակված ընտրություններին երկու ամսից Էլ պակաս ժամանակ Է մնացել, ընդ որում միլիարդատերն առաջատարն Է առանձին նահանգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է &la quo;Արմենպրես»-ը, վկայում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Այսպես ABC News/Washington Post-ի հետազոտության համաձայն, Քլինթոնի եւ Թրամփի միջեւ ընտրություն կատարելիս 51 տոկոսը պատրաստ Է աջակցել նախկին պետքարտուղարին, իսկ 43 տոկոսը՝ նրա մրցակցին: Los Angeles Times/USC Tracking-ի հարցումը վկայում Է թեկնածուների հավասար հնարավորությունների մասին՝ 44-ական տոկոս: Gravis-ի հետազոտությունը ցույց Է տալիս, որ Քլինթոնին աջակցում Է ընտրողների 43 տոկոսը, Թրամփին՝ 40 տոկոսը, Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնին՝ 7 տոկոսը, իսկ «կանաչների» առաջնորդ Ջի Սթայնին՝ 1 տոկոսը:
Սակայն, ԱՄՆ-ի քաղաքական իրողությունների հաշվառմամբ, կարեւոր են ոչ միայն ընհանուր տվյալները երկրում, այլեւ նախապատվությունները յուրաքանչյուր նահանգում: Դա կապված Է այն բանի հետ, որ նախագահի ընտրություններում քվեարկությունը ուղղակի չԷ. Պետության ղեկավարին ընտրում են քվեատուները, որոնց թիվը համամասնական Է յուրաքանչյուր նահանգի ընտրողներին: Ընդ որում՝ գործում Է այն կանոնը, որ հաղթողն ստանում Է բոլոր քվեատուների ձայները:
Այսպիսով, կարող Է հաղթել այն թեկնածուն, որի օգտին ամբողջ երկրում ավելի քիչ թվով ամերիկացիներ են քվեարկել, բայց որն ավելի շատ քվեատուների ձայներ կունենա:
Այս իրավիճակում մեծ կարեւորություն Է ստանում այն նահանգներում անցկացվող քվեարկությունը, որոնք ավանդաբար դեմոկրատական կամ հանրապետական չեն: Այստեղ եւս սուր պայքար Է ծավալվել քաղաքական գործիչների միջեւ: Մասնավորապես, JMC Analytics-ի հարցումը, որն անցկացվել Է Ֆլորիդայում (երկրի՝ մեծությամբ երրորդ նահանգում), վկայում Է, որ Թրամփը 4 տոկոսով (46 տոկոս առ 42 տոկոս) գերազանցում Է Քլինթոնին:
Մինչդեռ CBS News/YouGov-ի տվյալներով՝ այդ նահանգում 2 տոկոսի առավելություն ունի Քլինթոնը: NBC/WSJ/Marist-ի հետազոտության համաձայն, հանրապետականը 1 տոկոսի առավելություն ունի Արիզոնայում եւ Նեւադայում: Օհայոյում CBS News/YouGov-ի հարցումը վկայում Է, որ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 7 տոկոսով: Մինչդեռ UtahPolicy/Dan Jones-ի տվյալների համաձայն, Յուտայի նահանգում հանրապետականը 15 տոկոսի գերակշռություն ունի:
Հատկանշական Է, որ երկրի հյուսիս-արեւելքի Նյու Հեմփշիրի ոչ մեծ նահանգում, որտեղ ավանդաբար ուժեղ են դեմոկրատների դիրքերը, Քլինթոնը Թրամփին գերազանցում Է ընդամենը 2 տոկոսով (ըստ NBC/WSJ/Marist-ի տվյալների), հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



