Samsung Galaxy Note 7-ի պայթյունի հետևանքով 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
LIFEԿրակն այնքան ուժեղ է եղել, որ աշխատել են տան՝ ծխի համար նախատեսված դետեկտորները։
Բրուկլինցի 6-ամյա տղան դարձել է Samsung Galaxy Note 7-ի մարտկոցի պայթյունից տուժածներից։
Տղան հեռախոսից օգտվելիս է եղել տանը, երբ այն հանկարծակի սկսել է այրվել։ Երեխան մարմնի տարրբեր հատվածներում այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց,-հյատնում է New York Post-ը։
Սեպտեմբերի 2-ին Samsung-ը թողարկել էր իր նոր սմարթֆոններից 2.5 միլիոն հատ։ Օրեր անց սկսեցին տեղեկություններ տարածվել, որ նոր հեռախոսները պայթում են։
Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը բավականին ուժեղ է եղել։
-Նա հիմա տանն է ու վախենում է որևէ հեռախոսի մոտ գնալ ու պարբերաբար լացում է,-հայտնել է երեխայի տատիկը մամուլին։
Շաբաթ օրվա մամուլի ասուլիսում Samsung-ի նախագահ DJ KOH-ը կոչ է արել բոլորին հետ վերդարձնել սմարթֆոնները




