Երևանում ռուսական համարանիշերով BMW-ն կորցնում է կառավարումը և բախվում այլ մեքենաների (տեսանյութ)
VIDEOShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security-Dream-Co-LTD-ն՝ սեպտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Բեջանյանը իր վարած BMW մակնիշի B 111 PE 161 ռուսական համարանիշի ավտոմեքենայով Մաշտոց պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում բախվել էր Երևան քաղաքի Բաղյան 1-ին նրբանցքի բնակիչ, 25-ամյա Արման Հայրյանին պատկանող BMW մակնիշի 71 OV 001 համարանիշի, այնուհետև Էրեբունի 23 շենքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Դավթյանին պատկանող Opel մակնիշի 60 TT 999 համարանիշի և Սիլիկյան 3-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Վահե Մարտիրոսյանի վարած ГАЗель մակնիշի 2810 Տ համարանիշի ավտոմեքենային:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներին BMW -ի վարոդ Վ. Բեջանյանը հայտնել է, որ վթարի մեղավորը ինքնէ եղել: Փաստի առթիվ սպայական ջոկի տեսուչ Դավիթ Գևորգյանի կողմից անվարույթ նյութեր են նախապարաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Վ. Բեջանյանը աչքի է ընկնում ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող վարորդ և նրա կատարած բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ ռուական հանամարնիշներով նշված BMW-ի, արձանագրվել է տեսախցիկների և արագաչափ սարքերի կողմից: Երևի երիտասարդ «Շումախերչիկը» մտածել էր, որ «պապը ամեն անգամ փլավ կուտի», կամ «գետն ամեն անգամ իր համար գերան կբերի», սակայն այս դեպքում «Շումախերչիկը» «գերանի հագավ»:



