ՕՊԵԿ-ը բարձրացրել է համաշխարհային նավթի պահանջարկի կանխատեսումը
INTERNATIONAL NEWS2016 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 94,27 մլն բարել, նշված է նավթի համաշխարհային պահանջարկի աճի թարմացված կանխատեսման մեջ, որը հրապարակվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կայքում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ կանխատեսման համաձայն՝ օրական պահանջարկը կաճի 10 հազար բարելով եւ կգերազանցի 2015 թվականի նույն ցուցանիշը՝ օրական 1,23 մլն բարել:
Դրա հետ մեկտեղ, կազմակերպությունը նվազեցրել է կազմակերպության անդամ երկրներում նավթի սպառման աճի կանխատեսումը՝ օրական 500 հազար բարելով եւ նախազգուշացրել է 2016-ին եւս տվյալ ցուցանիշի նվազման մասին՝ օրական մինչեւ 56,32 մլն բարել:
Զեկույցի համաձայն՝ ՕՊԵԿ անդամ չհամարվող երկրներում նավթի արդյունահանման ցուցանիշը 2017 թվականին կաճի օրական 200 հազար բարելով եւ կկազմի 56,52 մլն բարել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



