Չինաստանում 102-ամյա ծերունին ու նրա 99-ամյա կինը նորից են ամուսնացել՝ հարսանեկան ֆոտոշարք ունենալու համար (լուսանկարներ)
LIFEShabat.am-ը գրում է.
Ութսուն տարվա ամուսնական կյանքից հետո Չինաստանում բնակվող մի տարեց զույգ որոշել է 2-րդ անգամ ամուսնանալ ու հարսանեկան ֆոտոշարք անել: Ինչպես նշում է The Daily Mail-ը, 102-ամյա Սոն Քինլինն ու նրա կինը` 99-ամյա Սոն Լիշին, պատմել են, որ իրենց առաջին ամուսնության ժամանակ շատ աղքատ են եղել ու բավականաչափ գումար չեն ունեցել մեծ հարսանիք կազմակերպելու համար: Ամուսինների խոսքերով, հեռավոր 1936թ. տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ տոնական սեղանին դրված է եղել սննդով լի ընդամենը 3 ափսե:
Ուստի` 8 տասնամյակ անց ամուսինները որոշել են իսկական հարսանիք կազմակերպել ու իրագործել իրենց վաղեմի երազանքը:
Հետաքրքրական է, որ հարսանեկան արարողության կազմակերպման հարցում ծերունիներին օգնել են իրենց 6 երեխաները, 5 թոռներն ու 4 ծոռները, ովքեր միասին են ապրում մի հարկի տակ:









