Հարավային Կորեայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
SOCIETYԵրկուշաբթի 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կորեայի Հանրապետությունում: Երկրի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ այն տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներից մեկ ժամ անց, որոնք գրանցվել են Քյոնջու քաղաքից ութ կմ դեպի հարավ (Քյոնսան-Պուկտոյի նահանգ) ընկած տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել երկրի ամբողջ հարավ-արեւելյան հատվածում: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ռյոնհապ գործակալությունը տեղեկացրել է, որ գրանցված սեյսմիկ ակտիվությունը Կորեայի Հանրապետության համար աննախադեպ էր: Քյոնսան-Պուկտոյի բնակիչների մեծ մասը տները լքել են շինությունների ավերման ռիսկի պատճառով:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



