Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Սառը ցնցուղի 10 առավելությունները

LIFE

Ջուրը կյանքի աղբյուր է և մեր օրգանիզմում շատ կարևոր դեր է խաղում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օրգանների համար, հայտնում է healthinfo.ua-ը: Երբ մեր օրակարգում բավարար քանակությամբ ջուր կա, մարմինը պահպանում է խոնավության պահանջված մակարդակը, մաշկը փայլում է երիտասարդությամբ և գեղեցկությամբ: Նույնիսկ արտաքին շփումը ջրի հետ դրական է ազդում առողջության վրա:

Պարբերաբար ցնցուղ ընդունելը օգտակար է ոչ միայն հիգիենայի տեսանկյունից, այլև այն ավելի առողջ է դարձնում՝ առանց ուժեր և միջոցներ ծախսելու: Մենք սովոր ենք ընդունելու տաք ցնցուղ, քանի որ այն հաճելիորեն թուլացնում է մեր մկանները: Սակայն մասնագետները պնդում են, որ սառը ցնցուղը շատ ավելի մեծ առավելություններ ունի մաշկի և օրգանիզմի համար:

Խթանում է իմունիտետը

Սառը ջրով ցնցուղը ստիպում է մեր մարմնին՝ արձագանքել ջերմաստիճանին՝ դրանով խթանելով և ուժեղացնելով իմունային համակարգը, որի շնորհիվ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը: Սառը ցնցուղի պարբերաբար ընդունումը կօգնի դիմադրել վիրուսներին և վարակներին:

Բարելավում է մաշկի վիճակը

Ջուրը օգտակար է մաշկին ինչպես խմելիս, այնպես էլ արտաքին շփման ժամանակ: Այն օգնում է պահպանել մաշկի բնական ճկունությունը, այն դեպքում, երբ տաք ջուրը չորացնում է մաշկը և առաջացնում է անժամանակ կնճիռներ:

Ակտիվացնում է արյան շրջանառությունը

Սառը ջուրը բարելավում է արյան շրջանառությունը, թթվածնի և օգտակար նյութերի մատակարարումը բջիջներին: Միաժամանակ պաշտպանում է երակների լայնացումից, երակային և սրտային հիվադություններից:

Կանխում է երակների լայնացումը

Ակտիվացնում է արյան շրջանառությունը և նպաստում երակների սեղմմանը: Այն կանխում է դրա արտաքին դրսևորումները:

Մաքրում է ներքին օրգանները

Արագացնում է արյան հոսքը, խթանում է ներքին օրգանների մաքրումը, օգնում օրգանիզմից դուրս բերել թույները և վնասակար միացությունները բնական ճանապարհով, այդ թվում նաև մաշկի ծակոտիների միջոցով:

Իջեցնում է սթրեսի մակարդակը

Սառը ցնցուղն օգնում է սթրեսի և հոգնածության դեմ, սակայն չպետք է չարաշահել և երկար ժամանակ անցկացնել սառը ջրի տակ: Դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ:

Արթնացնում է օրգանիզմը

Սառը ջուրը խթանում է մեր մարմինը և ազդանշան է տալիս արթնանալու և ակտիվանալու: Այդ պատճառով խորհուրդ են տալիս սառը ցնցուղ ընդունել առավոտյան: Այն արժե ընդունել նաև ֆիզիկական վարժություններից հետո, եթե դրանք անում եք առավոտյան ժամերին:

Ունի միզամուղ հատկություն

Սառը ջուրը արագացնում է օրգանիզմի միզամուղ պրոցեսը՝ դրանով մեզ պաշտպանելով ճարպագոյացումից:

Օգնում է դեպրեսիայի դեմ

Վիջինիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառը ցնցուղը խթանում է ուղեղի այն մասը, որը պատասխանում է ուրախության և երջանկության համար: Այդ պատճառով կարելի է բարձրացնել տրամադրությունը սառը ցնցուղ ընդունելով:

Ազդում է մազերի առողջության վրա

Սառը ջուրը շատ օգտակար է մազերին: Այն կանխում է ճյուղավորումը, թեփի գոյացումը և մազաթափությունը: Տաք ջուրը, ընդհակառակը, մազերին զրկում է խոնավությունից և փայլից:

Օգտակար խորհուրդներ

Եթե դուք սովոր չեք սառը ցնցուղին, ապա դրան ընտելացեք աստիճանաբար: Ամեն օր ջուրը դարձրեք ավելի սառը, քան նախորդ օրը, և շուտով դուք կվարժվեք:

Հիշեք հետևյալ խորհուրդները.

սկզբից կարելի է տաք ցնցուղի տակ կանգնել՝ աստիճանաբար իջեցնելով ջերմաստիճանը: Խուսափեք չափազանց սառը ջրից, քանի որ կարող եք մրսել:

Մի քանի օր անց նորից իջեցրեք ջերմաստիճանը:

Պետք չէ սառը ցնցուղից վախենալ նաև ձմռանը: Այդ ժամանակ ավելի դժվար կլինի անցնել սառը ցնցուղին, բայց այն կամրացնի ձեր իմունիտետը և կօգնի հակազդելու մրսածությանը և գրիպին: Պարզ է, որ ձմռանը չարժե անցնել ծայրահեղ սառը ջրի: Անհրաժեշտ է առավելությունը տալ հարմարավետ, թեթև տաք ցնցուղին:

Աղբյուրը՝ Slaq.am:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future