Ռոբ Քարդաշյանը և Բլեք Չայնան բացահայտել են իրենց ապագա երեխայի սեռը
LIFEԸնդհամենը երկու ամսից կծնվի Բլեք Չայնայի և Ռոբ Քարդաշյանի երեխան և նրանք արդեն պարզել են իրենց երեխայի սեռը:
Զույգը իրենց հարաբերությունների մասին հայտարարելուց ընդհամենը մի քանի ամիս անց արդեն հայտարարեցին, որ երեխայի են սպասում:
Երկար ժամանակ երեխայի սեռը գաղտնի պահելով՝ նրանք իրենց ռեալիթի շոուի առաջին սերիայում հայտարարում են, որ աղջիկ են ունենալու:
Հունիսին նկարահանված շոուի մեջ, որտեղ Ռոբը Չայնայի հետ եկել է հետազոտության և նրանք պարզում են երեխայի սեռը, Ռոբը ուղղակի չի կարողանում թաքցնել իր հիասթափությունը:
Ռոբը նաև ռեալիթի շոուի ժամանակ ասում է, որ նա երկար ժամանակ է, ինչ ցանկանում էր որդի ունենալ և դա գալիս է իր և հոր ունեցած ջերմ հարաբերություններից, որը նա կցանկանար ունենալ նաև իր որդու հետ: Սակայն ի վերջո Ռոբն ասում է, որ ամենակարևորը, որ երեխան առողջ ծնվի, և նա միևնույն է շատ երջանիկ է, որ աղջիկ է ունենալու:
28-ամյա Բլեք Չայնան ցանկանում էր գաղտնի պահել իրենց երեխայի սեռը, սակայն Ռոբը կիսվում է այդ լուրով իր մոր՝ Քրիս Ջենների հետ:



