Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ն Հայաստանի կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո

SOCIETY

Եվրամիությունը Հայաստանում գյուղատնտեսական և քաղաքային զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից:

ԵՄ-ն 2014թ. դեկտեմբերին հաստատել է գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման նպատակով Հայաստանի կառավարությանը 25 միլիոն եվրոյի տրամադրումը, ինչն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի իրականացման տևողությունը 3 տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայքների կայուն ու համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբեվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար:

Բյուջետային աջակցությունն իրականացվում է երեք տարվա ընթացքում: 2016 թվականի համար նախատեսված գումարը` 7 միլիոն եվրոյի վճարումն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Հաստատելով այս տեղեկությունը` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է. «Ես մեծապես ողջունում եմ այն առաջընթացը, որը կա ծրագրի իրականացման հարցում` ներառյալ այն կարևոր դերը, որը խաղում է լրացուցիչ աջակցությունը: Ես ցանկանում եմ նաև շնորհավորել ՀՀ կառավարությանն ու մասնավորապես գյուղատնտեսության նախարարությանը այս աջակցության համատեքստուÕ ´ ունեցած ձեռքբերումների համար»:

Այս ծրագիրը համահունչ է ԵՄ աջակցության առաջնահերթություններին և ուղղակիորեն կնպաստի Արևելյան գործընկերության հիմնական նպատակին հասնելուն, այն է՝ տնտեսական ու սոցիալական անհավասարությունների կրճատմանը: Գործազրկության բարձր ցուցանիշների և ապրուստի համար անհրաժեշտ ցածր եկամուտների հետևանքով աղքատության մակարդակը Հայաստանում և հատկապես գյուղական վայրերում շարունակում է մնալ բարձր: Իսկ ահա գյուղատնտեսական գործունեությունը և բնատնտեսությունը լայն հնարավորություններ են ստեղծում պարենային անվտանգության և ոչ ֆորմալ զբաղվածությո ւն ապահովելու համար: Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը դառնում է խիստ անհրաժեշտություն, ինչը հնարավոր է գյուղատնտեսական կառույցները բարելավելու, ֆերմերային ասոցիացիաների և կոոպերատիվների կարողություններն ուժեղացնելու, մատչելի և որակյալ սննդի հասանելիություն ապահովելու և գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու միջոցով: ENPARD Հայաստանի կողմից աջակցություն կստանան այս բոլոր ոլորտները:

Ծրագրի շրջանակներում շուրջ 5 միլիոն եվրո կհատկացվի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությանը, որպեսզի վերջինները տրամադրեն տեխնիկական աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ուժերն ուղղված կլինեն գյուղմթերք արտադրող առկա խմբերի ամրապնդմանը, նորերի ստեղծմանը և վերջիններիս հնարավորինս արդյունավետ կերպով արժեշղթաների զարգացման գործում ներգրավմանը: ՊԳԿ-ն ապահովում է տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ինստիտուտցիոնալ զարգացման և քաղաքականության ներդաշնակեցման հարցերով, ինչպես նաև գյուղատնտեսական ազգային մարդահամար անցկացնելու հարցում: Ծրագրի շահառուներն են գյուղական համայնքները, ֆերմերային տնտե սությունները, գյուղմթերք արտադրող խմբի անդամները և նրանց ընտանիքները:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia