Հայաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել. Տիգրան Բալայանը՝ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին
INTERVIEW
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:
«Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նման հայտարարութուն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հարցին՝ ո՞րն է հակամարտության կարգավորման կատարյալ սցենարը Միացյալ Նահանգների համար, Ուորլիքն ասել է. «Նույնը, ինչ ռուսական և ֆրանսիական կողմի համար: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տեւում և շատ ուժ են խլում: Հակամարտությունը շատ երկար ժամանակ է, ինչ շարունակվում է, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք դրանք»:
Անդրադառնալով Ուորլիքի հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Past.am-ին ասաց. «Հայաստանի դիրքորոշումը հիմնախնդրի համապարփակ կարգավորման վերաբերյալ բազմիցս հրապարակավ հնչեցվել է Հանրապետության նախագահի կողմից։ Այն փոփոխություն չի կրել»։
Լևոն Փանոսյան




















































