Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում կայացել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան
SOCIETYՏորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ET Canada-ի ֆեյսբուքյան էջը, ֆիլմի պրեմիերային մասնակցել են գլխավոր դերակատարներ Քրիստիեն Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոթ Լը Բոնը: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև Քրիստիան Բեյլի կինը՝ Սիբի Բլեյզիկը:
Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի հանգստյան օրերի աﬔնասպասված ֆիլﬔրից ﬔկը: Ֆիլﬕ ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլﬕ ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:
Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում սմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:



