Սահմանադրության փոփոխությունը Դոնբասի համար հատուկ կարգավիճակ չի ենթադրում. Պորոշենկո
POLITICSՈւկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ երկրի Սահամանադրության մեջ կատարվելիք փոփոխությունը չի նշանակում, որ Դոնբասին տրվելու է հատուկ կարգավիճակ:
«Սահմանադրության փոփոխությունը չի ենթադրում Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու որոշում: Իմ կարծիքով` դա կարծրատիպ է, որը որոշ քաղաքական ուժերի համար վերածվել է նախընտրական տեխնոլոգիայի, սեւ PR-ի` ընդդեմ երկրի նախագահի եւ սահմանադրության փոփոխությունների»,- ասել է Պորոշենկոն:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, երկրի նախագահը նման հայտարարութամբ հանդես է եկել օգոստոսի 31-ի ցերեկը Կիեւում Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած բախումներից հետո: Բախումները սկսվեցին, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին Սահմանադրության նախագծում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Բախումների արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 122 քաղաքացի: 22 հոգի հրազենային վիրավորումներով տեղափոխվել են հիվանդանոց: Ազգային գվարդիայի մե կ ոստիկան հիվանդանոցի ճանապարհին մահացել է:



