Microsoft-ն իր Edge բրաուզերի համար վիրտուալ իրականություն է մշակում
INTERNATIONAL NEWSMicrosoft կորպորացիան իր Edge բրաուզերի համար վիրտուալ իրականության նոր մշակում է գովազդել: WebVR ստանդարտը հսկայական քայլ առաջ կլին վեբ-գրաֆիկայում:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլին ընկերությանը մղել է Edge բրաուզերից օգտվողների՝ կտրուկ անկում ապրող ցուցանիշը: Բացի այդ, նրանք կարծում են, որ WebVR-ը մեծ տարածում չի ունենա, քանի որ շատ թանկ է եւ կարող է աշխատել միայն փոքր թվով սարքերի հետ: Իսկ շուկայում վեբ-աջակցությամբ բավականաչափ բրաուզերներ կան. Firefox, Opera, Chrome եւ այլն:
Ըստ VistaNews-ի՝ Edge բրաուզերում փոփոխությունների մասին տեղեկացնելիս Мicrosoft-ը չի հաղորդել, արդյո՞ք դա կվերաբերի նաեւ բրաուզերի բջջային տարբերակին, քանի որ սմարթֆոնները սկսել են զգալի դեր խաղալ նման ծառայությունների շուկայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



