Մոսկվայում Կուրբան բայրամի ժամանակ անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան
INTERNATIONAL NEWSԿուրբան բայրամ իսլամական տոնակատարության ժամանակ անվտանգությունն ու կարգուկանոնը Մոսկվայում կապահովի ավելի քան 4000 ոստիկան: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ աղոթատեղիներում հավատացյալներն անցնելու են մետաղական դետեկտոր կամարակապ շրջանակի միջով:
Տվյալ սարքավորումը կտեղակայվի Մոսկվայի մզկիթի, Պատմական մզկիթի, Պոկլոննայա լեռան վրա գտնվող մզկիթի, հոգևոր-լուսավորչական համալիրի մոտակայքում:
Այս տարի մուսուլմանները ողջ աշխարհում Կուրբան բայրամը նշելու են սեպտեմբերի 12-ին: Եռօրյա տոնակատարության մեկնարկի ամսաթիվը որոշվում է մուսուլմանների լուսնային օրացույցով և ամեն տարի փոխվում է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



