Իրանը ողջունել է Սիրիայի հրադադարի ծրագիրը
INTERNATIONAL NEWSԻրանը կիրակի օրը ողջունել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնեցված հրադադարի ծրագիրը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ հարկավոր է ստեղծել մոնիթորինգային համակարգ, որը թույլ չի տա, որ այն օգտագործեն «ահաբեկիչները», հայտնում է Agence France Presse գործակալությունը:
«Իրանը ողջունում է Սիրիայում հրադադարի հաստատումը և այս երկրի բոլոր մարդկանց մարդասիրական օգնության հասանելության հեշտացումը»,- ասել է արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:
«Հաշվի առնելով մի քանի ամիս առաջ մեր ունեցած փորձառությունը, հրադադարը պետք է կայուն լինի… և չպետք է օգտագործվի որպես հնարավորություն ահաբեկչական խմբավորումների կողմից՝ իրենց ուժը վերականգնելու և զինյալներին և զենքերը տեղափոխելու համար»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են հրադադարի հաստատման պայմանավորվածության մասին, որը կբերի Սիրիայում բռնության կրճատման և խաղաղ բանակցությունների վերսկսման: Այն ներառում է նաև սիրիական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների դադարեցում:



