Վարշավան պատասխանատվություն է սահմանում «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության համար
INTERNATIONAL NEWSԼեհական օրենսդրությունը թույլ կտա արտասահմանցիներին պատասխանատվության ենթարկել «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության համար, հարցազրույցի ժամանակ PAP գործակալությանը հայտարարել է Ազգային հիշողության ինստիտուտի հետաքքննական բաժնի ղեկավար Անջեյ Պոզորսկին:
Լեհաստանի կառավարությունը օգոստոսի կեսերին հավանություն է տվել օրինագծին, որը ենթադրում է մինչև 3 տարի ազատազրկմամբ քրեական պատասխանատվության ենթարկել ինչպես արտասահմանցիներին, այնպես էլ երկրի քաղաքացիներին «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության օգտագործման համար «նացիստական համակենտրոնացման ճամբար Լեհաստանի տարածքում» արտահայտության փոխարեն:
«Արդարադատության նախարարության առաջարկությունը չի փոխում լեհական օրենսդրությունը, այլ միայն պաշտպանություն է մտցնում մեզ համար կարևոր արժեքներին, որպիսիք են Լեհաստանի Հանրապետության և լեհ ժողովրդի բարի անունը: Այս դեպքում մենք միայն ընդլայնում ենք հանցագործությունների ցուցակը: Դա այնպես չէ, որ այսօր դատախազությունը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել արտասահմանցիներին»,- ընդգծել է Պոզորսկին:



