Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին. Դե Միստուրա
INTERNATIONAL NEWSՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ բավարարված է Սիրիայում հրադադարի հարցով ԱՄՆ-ՌԴ համաձայնության ձեռքբերումով: Նա նաև ասել է, որ հոկտեմբերին հնարավոր կլինի վերսկսել հակամարտության քաղաքական ճանապարհով լուծմանն ուղղված բանակցությունները՝ գրում է Corriere della Sera-ն:
«Ես հաճախ չեմ տեսել նման վճռականություն, ինչպես այս անգամ ռուսական և ամերիկյան կողմերը դրսևորեցին այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք միավորում են նրանց. դա ԴԱԻՇ-ի դեմ պայքարն է, Սիրիայում պատերազմի ավարտը»,- ասել է նա: Միստուրան նաև նշել է, որ, այդուհանդերձ, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակվում են տարաձայնությունները Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



