Եմենում ահաբեկչության հետեւանքով 10 զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSԵմենի հարավում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով առնվազն 10 զինծառայող է զոհվել, 14 վիրավոր կա: Այս մասին գրում է AFP-ն:
Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է Աբյան նահանգում, երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին ենթարկվող զինվորականների դիրքերի հարեւանությամբ:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ 2014 թվականի օգոստոսից ի վեր Եմենում չի դադարում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող իշխանությունների եւ հուսի-ապստամբների միջեւ դիմակայությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



