Շթայնմայեր. Սիրիայի հարցով ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունը հույսի շող է
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայի հարցով համաձայնությունն «իսկական հույսի շող է» հակամարտության կարգավորման համար:Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտել Շթայնմայերը:
«Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք՝ հրադադարին հետեւելու համար, որպեսզի կարողանանք հող նախապատրաստել՝ Սիրիայի քաղաքական անցման շուրջ բանակցություններն արագորեն շարունակելու համար»,- ասել է Շթայնմայերը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա հակամարտության կողմերին եւ տարածաշրջանային բոլոր ուժերին կոչ է արել հարգել համաձայնությունները եւ դադարեցնել մարտերն «ամենաուշը մինչեւ երկուշաբթի»: Նրա խոսքով՝ արաբական այդ երկրի բնակիչներն «արժանի են շունչ քաշելու եւ մեր օգնության կարիքն ունեն»: «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նոր հնարավորություններն օգտագործելու նպատակով»,- ընդգծել է Շթայնմայերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնեւում համաձայնեցրել են 5 փաստաթղթից կազմված փաթեթը, որն ուղղված է Սիրիայում ռազմական գորխողությունները դադարեցնելուն եւ քաղաքական գործընթացի վերականգնման համար հիմք դնելուն: Հրադադարի ռեժիմը պետք է սկսի գործել սեպտեմբերի 12-ից:



