Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ուտել և չչաղանալ՝ դա հնարավոր է

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Դու ուզում ես նիհարել և դրա համար երեկոյան 6-ից հետո չե՞ս ուտում: Դու ամեն կերպ զսպում ես ուտելու քո ցանկությունը, բայց այդ դեպքում էլ անքնությու՞նն է քեզ տանջում: Այդ դեպքում ուշադիր կարդա այս նյութը, և դու կբացահայտես 7 մթերք, որոնց օգտագործումը երբեք և ոչ մի դեպքում քեզ ավելորդ կիլոգրամներ չի բերի:

Ապուրներ. Ապուրն այն նույն ջրիկ ճաշն է, որը հայտնի է իր քիչ կալորիականությամբ՝եթե համեմատենք փլավների ու տարբեր տապակաների հետ: Ապուրի բաղադրության մեծ մասը ջուրն է, իսկ այն քիչ բաղադրիչները, որոնցով եփվում է ապուրը, սովորաբար կազմում են բանջարեղենի մի քանի տեսակներն ու ձավարեղենը:Ապուրի «ջրառատ» լինելու շնորհիվ նյութափոխանակության պրոցեսը շատ արագ է կատարվում, ուստի թեթև բանջարեղենային  ապուրը, անկախ այն ուտելու ժամից, չի կարող ավելացնել քո քաշը: Կարևոր է չափի զգացումը չկորցնել  ու ապուրի մեջ բացառել ցանկացած տեսակի մսամթերք ու ճարպեր:

Կաղամբաթթու. Այս սննդատեսակը մեր բառապաշարի մեջ ավելի հայտնի է «մալականի թթու» անունով: Այս աղցանի մեջ բացարձակ ոչ մի տեսակի ճարպ և յուղ չկա և ուրեմն այն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ, թեև դրա կարիքը չի լինի, որովհետև կաղամբը հագեցնող է: Բացի դրանից, կաղամբը հրաշալի հակաօքսիդանտ է մեր օրգանիզմի համար և իմունիտետի անփոխարինելի աղբյուր հատկապես ձմռանը: Այս աղցանը օգտագործելուց հետո դու անընդհատ ծարավի զգացում կունենաս ու դա հրաշալի է, չէ՞ որ նիհարելու համար շատ ջուրը միայն արագացնում է պրոցեսը:

Գազարի հյութ կամ աղցան. Գազարը հարուստ է բետակարոտինով, որը մեր օրգանիզմի համար ստեղծում է վնասակար միկրոբները վերացնող բջիջներ: Այս արժանիքներից բացի գազարը ունի ևս մեկ հրաշալի հատկանիշ՝ այն ցածր կալորիականությամբ մթերք է ու հատկապես օգտակար է հում վիճակում: Այդ իսկ պատճառով այն քեզ  անգամ մեկ գրամ ճարպ չի բերի, եթե դու այն օգտագործես երկու տարբերակով՝ թարմ հյութի տեսքով՝ չմոռանալով հեշտ մարսելու համար ավելացնել երկու կաթիլ բուսական յուղ, և քերիչով անցկացված տարբերակով՝ նորից չմոռանալով ձեթի մի քանի կաթիլ ավելացնել:

Յոգուրտներ. Սա ևս հրաշալի տարբերակ է անհանգստացնող քաղցը հագեցնելու համար: Խուսաքփիր մրգային յոգուրտներից, որովհետև այդպիսինները սովորաբար բարձր կալորիականություն են ունենում, ընտրիր  ցածր կալորիականությամբ յոգուրտներ, որոնց  ճարպային մասը չի գերազանցի 1,5% -ը ու նաև շաքարի քիչ պարունակությամբ:  Այս տեսակի յոգուրտը ունակ է հագեցնել քո քաղցի զգացողթությունը ու նաև օգնել աղեստամոքսային քո համակարգին ավելի արագ ու ճիշտ աշխատել: Չմոռանաս՝ պետք է խուսափել մեկից ավելի յոգուրտ օգտագործելուց, այլապես քո նիհարելու պլանները ջուրը կընկնեն:

Սև բողկ. Հիմա դու պատկերցրեցիր նրա տհաճ հոտը, իսկ ահա եթե դու այն մաքրես, բարակ շերտերի կտրատես ու աղ ցանես և մի կողմ դնես՝  կես ժամ հետո այն ոչ մի տհաճ հոտ չի ունենա: Այս կերպ մշակված բողկը կարող ես բարակ կտրատել ու մի փոքր ձեթ ցողելուց հետո ուտել: Հրաշալի ու առողջարար այս աղցանը քեզ իսկապես երկար ժամանակով կազատի քաղցի զգացողույունից  ու երբեք չի վնասի քո կազմվածքին:

Ցիտրուսներ. Ամենաքիչ կալորիաներ պարունակող ցիտրուսը մանդարինն է, որին հաջորդում են նարինջն ու  թուրինջը՝ գրեյպֆրուտ: Եթե դու ալերգիա չունես, ուրեմն կարող ես օգտագործել այս մրգերն անսահմանափակ քանակությամբ: Այս ցիտրուսազգիները ոչ միայն չեն ավելացնի քո քաշը, այլ նաև հրաշալի կերպով կբարելավեն քո իմունային համակարգը: Իր մեջ պարունակվող C, E, A վիտամինների, ցինկի և այլ օգտակար նյութերի շնորհիվ այս մրգերից յուրաքանչյուրը  նպաստում է նաև մաշկի երիտասարդացմանը: Իսկ թուրինջը նաև բարեհաջող կայրի քո ավելորդ ճարպերը:

Չրեղեն ու ընդեղեն. Այս սննդատեսակները հրաշալի կերպով կհագեցնեն քո «համառ» քաղցը, բացի դրանից, ընկույզի մեջ մեծ քանակությամբ յոդ ու ֆոլիաթթու է պարունակվում, չրեղենի մեջ՝ մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Իսկ այս ամենը չեն կարող բարերար ազդեցություն չունենալ քո օրգանիզմի վրա: Բայց չմոռանալ չափի մասին. 100 գրամից ավելին հակացուցված է՝ եթե դու պլանավորում ես նիհարել:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders