Սարկոզին առաջարկել է Ֆրանսիայում ահաբեկչության հարցերով հատուկ դատարան ստեղծել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի հնարավոր թեկնածու նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է երկրում ահաբեկչության հարցերով հատուկ դատարակ ստեղծել։ Այս մասին նա հայտնել է ֆրանիական Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։
«Բացի այդ, ես առաջարկում եմ նաեւ համապատասխան դատախազություն։ Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է, որ այդ հարցով որոշումը կայացնեն հատուկ իրավաբանները»,-հայտարարել է Սարկոզին։ Նա առաջարկել է ստեղծել կենտրոն, որտեղ կպահվեն ահաբեկչության հետ առնչություն ունեցողները։ Ահաբեկչության համար դատապարտվածները, ըստ Սարկոզիի, պետք է առանձին շինության մեջ պահվեն։
Նա ընդգծել է, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը բավարար ջանքեր չի գործադրում ահաբեկչական սպառնալիքից Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



